21:40 23.09.2024
Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են:
Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հայազգի նախարարների մասին շատ բան արդեն գիտենք. 36-ամյա Գիյոմ Կասբարյանը մնաց կառավարությունում, նախորդ կառավարության կազմում նա Բնակարանային շինարարության հարցերով նախարար-պատվիրակն էր, ներկայիս կառավարությունում նա պատասխանատվություն կկրի պետական ծառայության համակարգի համար: Նա իշխող կուսակցության անդամ է, 3 անգամ ԱԺ-ում ներկայացրել է այդ կուսակցությունը, վերջին ընտրություններում նույնպես հաղթել է և ընտրվել պատգամավոր:
Գիյոմ Կասբարյանը վերջերս հանդիպել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր ագրեսիվ դրսևորումները: Մեր հայրենակիցը նպաստել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը:
Մեր հայազգի մյուս նախարարը Աստրիդ Փանոսյան-Բուվեն է: Նա նշանակվել է Աշխատանքի և զբաղվածության նախարար: Մամուլում տեղեկություն է տարածվել, իբրև թե նա հայ չէ և ամուսնու ազգանունն է Փանոսյան: Իրականում ճիշտ հակառակն է՝ իր ազգանունն է Փանոսյան և ինքը հայտնի գրող Բուվեի տիկինն է: 53-ամյա Փանոսյանը Մակրոնի հավատարիմ ու ամենամտերիմ թիմակիցներից է և ներկայումս իշխող կուսակցության 5 համահիմնադիրներից մեկն է: Ի դեպ, ժամանակին քննարկվել է նրա՝ Արդարադատության նախարար նշանակվելու հավանականությունը:
Եվ 3-րդ պետական գործիչը, ով նույնպես որոշ տեղեկությունների համաձայն հայկական արմատներ ունի, Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար Անտուան Արմանն է: Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել, ամենաերիտասարդ նախարարն է՝ 33 տարեկան:
Հատկանշական է, որ 2015թ.-ին Սորբոնում նա պաշտպանել է միջազգային հարաբերությունների բնագավառում իր թեզը հենց հայկական թեմայով: Նրա գիտական աշխատությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի կառավարության պատասխանատվությանը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարևորագույն նախարարական պորտֆելներ ստացած գործիչներն ինչպե՞ս են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ի՞նչ կտա Հայաստանին այն, որ Ֆրասնիայի կառավարությունում 3 հայ կա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...