Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն է պետք. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն է պետք. վարչապետ

13:31 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, վերադարձել է և մասնակցել Երևանում բժշկական կենտրոնի բացման արարողության: SHANTNEWS.am-ը վարչապետից հետաքրքրվեց` արդյո՞ք Ֆրանսիայում «Վեոլիա ջրի» հետ կապված հարցեր քննարկել են: Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ կային, որ այս այցի նպատակը հենց այդ հարցով քննարկումների անցկացումն է:

«Եթե նկատի ունեք նախագահ Մակրոնի հետ, չենք քննարկել: «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ հանդիպել և քննարկել ենք»,- ասել է նա:

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին` վարչապետը նշել է, որ դրա հետ կապված իրենց մոտեցումը նույնն է, ինչ նախկինում. վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Նա հիշեցրեց` Ջերմուկ կատարած այցի ժամանակ ինքն առաջարկել է համագործակցել, որ ընդհանուր փաստերի շուրջ կարողանան եզրակացության գալ, սակայն հիմա ստիպված են այլ ճանապարհով գնալ:

«Մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: Ինձ երկու հարց է հուզում` ինչքանո՞վ է նախագիծը անվտանգ Սևանի և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի համար: Այս պահին մենք ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չունենք»,- ասել է նա:

Վարչապետն ընդգծել է` պետք է համաձայնել այն հարցի շուրջ, որ Ամուլսարը շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց վերը թվարկված խնդիրների հետ :

Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են նաև ներդրումային քաղաքականության վերաբերյալ, հիշեցրել` անընդհատ խոսվում է այն մասին, որ միջազգային ներդրողներին վատ ազդակներ են գնում: Վարչապետն արձագանքել է.

«Ես կարծում եմ, որ Ֆրանսիայում գործարարների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ մեր ազդակները ճիշտ են հասկանում և այլ լույսի ներքո ներկայացնելու կարիք չկա: Որևէ մեկը Հայաստանում չի կարող գործել օրենքից դուրս և օրենքին հակառակ` անկախ քաղաքական դիրքից, հայացքներից, նախկինում և ներկայում զբաղեցրած պաշտոններից»:

Վարչապետը կրկին հիշեցրել է` Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, իսկ ոստիկանության, ԱԱԾ-ի ու մյուս իրավապահների խնդիրը դա ապահովելն է:

Փաշինյանին խնդրել են անդրադառնալ նաև իր ղեկավարած ուժի հետ նույն դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Արամ Սարգսյանի խոսքին` «խաղեր տալու» վերաբերյալ: Վերջինս, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի հետ ինչ-որ քննարկումներ ունենում են, հաշվի առնելով վարչապետի արտահայտությունը, թե իրենց դաշնակից համարող որոշ ուժեր ՀՀԿ-ի հետ խաղեր են տալիս, հորդորել էր այդ հարցով դիմել վարչապետին, ճշտել՝ նա ում նկատի ուներ: Սարգսյանը նաև ասել էր, թե «քննարկել կարելի է ամեն ինչ, ում հետ ցանկանաս»:

«Եթե իրենք չեն, ինչո՞ւ են արձագանքում»,- Սարգսյանի խոսքին արձագանքել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP