13:04 26.09.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում:
Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում. հավանության են արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ընդունվել է երկու որոշում, որոնցից առաջինով կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններում և բուհերում կրթության շարունակականության և աջակցության հարցը, իսկ երկրորդով աջակցություն է ցուցաբերվել մինչև բռնի տեղահանումն արդեն իսկ ՀՀ վերոնշյալ ուսհաստատություններում սովորողներին:
«Նախորդ տարվա որոշումները կարգավորում էին 2023-24 ուսումնական տարվա ընթացքում տրամադրվող աջակցությունը: Այսօրվա փոփոխություններով նախևառաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը: Ընդ որում՝ այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի: Հաջորդ՝ 2025-26 ուստարում, նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել բարձր առաջադիմությունը՝ ավելի լավ մասնագետ դառնալու և իրենց նախընտրած ոլորտում մրցունակ լինելու առումով»,-նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կատարվող փոփոխությամբ ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը հանվում է՝ այն փոխարինելով փաստացի ուսումնառության համար սահմանված չափերով. «Նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ տարբեր ուսհաստատություններում առավել համաչափ բաշխմանը, սակայն հաշվի առնելով, որ արդեն խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին՝ այս դրույթը հանվել է: Սահմանաչափի վերանայումը նաև թույլ է տալիս
100 տոկոս փոխհատուցում տրամադրել բոլոր այն դեպքերի համար, որոնցով անցյալ տարի ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ծրագրով տրվող աջակցությունը, բացի վերոնշյալ ուսանողներից, վերաբերելու է նաև այս տարի ՄԿՈւ հաստատություններ և բուհեր ընդունված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին՝ շուրջ 180 սովորողի. «Նրանք ևս կունենան նույն պայմաններով կրթաթոշակի տեսքով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որոնց համար մյուս տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը»:
Նախարարը շեշտել է, որ նախորդ տարի 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բուհերի 1834 ուսանող, իսկ երկրորդ կիսամյակում՝ 2134 սովորող: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջին կիսամյակում փոխհատուցում է ստացել 919 ուսանող, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133 սովորող: «Այս որոշումները վերաբերում են հազարավոր ուսանողների, որոնք պետք է վստահ լինեն, որ կստանան ֆինանսական համապատասխան աջակցություն և կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»,-ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...