Կառավարությունը նախատեսում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական և վարչարարական ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+22.09 oC

Կառավարությունը նախատեսում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական և վարչարարական ծախսերը

15:45 26.09.2024

Գործադիրը հավանություն է տվել ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված այն ֆինանսական և վարչարարական ծախսերը, որոնք առաջանում են արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների կրկնակի փորձաքննության անհրաժեշտության հետևանքով։ Նախագծով նաև առաջարկվում է, որ եթե հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարվեն` նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, Պետական եկամուտների կոմիտեն կապահովվի ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է՝ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում: «Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկվա՞ծ է, թե՞ չէ: Ընդ որում՝ փորձաքննության ենթարկող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր: Մասնավորապես՝ եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, համապատասխան վճարումները կարող են հասնել ընդհուպ 60 հազար դրամի»,-ասել է ԲՏԱ նախարարը:

Ըստ Մխիթար Հայրապետյանի, հաշվի առնելով այս հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ: «Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Սահմանված օրենքով ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը, և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն շուրջ 1,5 տարի է՝ պրակտիկայում կիրառվում է այն, ինչ հիմա փորձ է արվում օրենսդրական տեսք տալ: «Ներկայացնեմ ապրիլից սեպտեմբեր վիճակագրությունը: Ստացել ենք 5449 հայտ 30786 ապրանքի մասով: Այս բոլոր դեպքերում՝ ընդամենը չնչին, ռազմականի դեպքում՝ 14 տոկոսը, երկակիի դեպքում՝ 30 տոկոսն ենք ուղարկել հավելյալ փորձաքննության: Մնացած դեպքերի համար մենք բիզնեսին ազատել ենք 2-3 աշխատանքային օրից և 12 կամ 60 հազար դրամ գանձվող գումարը վճարելուց: Ընդհանուր՝ ապրիլից սեպտեմբեր, մեր հաշվարկով, խնայել ենք 2-4 աշխատանքային օր և 82 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցչ ծախս: Նաև հրապարակել ենք ՊԵԿ կայքում ցանկ 57319 ռազմական և 12882 երկկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների մասով»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, առաջարկություններ: Փոխվարչապետն ընդգծել է՝ թեմայի շուրջ աշխատանքները պետք է շարունակվեն, պետք է հստակ ուշադրություն դարձնել որոշումների կայացման կարգին: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ այս առումով կամայականության հնարավորությունները մեծ են, քանի որ այսօր ցանկացած կենցաղային իր կարող է դիտվել երկակի նշանակության ապրանք: Նշվել է, որ օրինագծերի փաթեթը մանրամասն կքննարկվի ԱԺ-ում :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.05.2025

SHANTNEWS

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

19:54 07.05.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:50 07.05.2025

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

19:46 07.05.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

19:39 07.05.2025

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

19:25 07.05.2025

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP