18:47 27.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները:
Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Ծրագրի արդյունքում վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը՝ 600քմ մակերեսով, շահառուները՝ 3750 բնակիչ։ Մշակույթի տան առաջին հարկը կվերանորոգվի 2024 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։
Ավարտական փուլում են գտնվում նաև Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի շինարարական աշխատանքները:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 50.4 մլն դրամ, որից 60%-ը Կառավարության, իսկ 40%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Ծրագրի արդյունքում վերանորոգվում է սահմանամերձ Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը՝ 750քմ մակերեսով, շահառուները՝ 1768 բնակիչ։ Մշակույթի տան հարակից այգին բարեկարգվել է 2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։
Հայկաշեն բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տունը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 59.8 մլն դրամ է, որը ֆինանսավորվելու է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում կվերանորոգվի Հայկաշեն գյուղի մշակույթի տունը՝ 700քմ մակերեսով, շահառուները՝ 1268 բնակիչ։
Վերանորոգվում է Ջրառատ գյուղի մշակույթի տունը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 111 մլն դրամ է, որից 60% Կառավարության, իսկ 40% համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում կվերանորոգվի Ջրառատ գյուղի մշակույթի տունը՝ 1614քմ մակերեսով, շահառուները՝ 3211 բնակիչ։
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...