19:26 27.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ:
Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն» ու «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցերի հետ կապված հյուրերի մտահոգությունները: Հանդիպման մասնակիցները որոշակի մտահոգություններ եւ թյուրըմբռնումներ ունեին՝ կապված վերոնշյալ օրենքի նախագծի կարգավորումների, ինչպես նաեւ իրենց կազմակերպություններին պատկանող գույքերը կորցնելու վտանգի հետ: Հյուրերը նաեւ ներկայացրել են որոշ փաստարկներ՝ կապված իրենց զբաղեցրած գույքերի պատկանելության հետ: Ներկաները հայտնել են, որ անցած տասնամյակների ընթացքում ոչ բոլոր կազմակերպություններն են օտարել իրենց պատկանող գույքերից: Նրանց մի մասը որոշ գույքեր հանձնել է վարձակալության, ինչի արդյունքում ստանում են որոշակի գումարներ, հոգում իրենց կազմակերպությունների եւ շահառուների կարիքները:
Կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ նպատակահարմար են համարել, որ գոնե առժամանակ սառեցվի դատախազության հայցերի քննարկումը:
Նախագծի հեղինակները լսել են հյուրերի մտահոգությունները, տվել պարզաբանումներ, ներկայացրել օրինագծի կարգավորումները: «Մենք այս նախագծով չենք ուզում եւ չենք էլ կարող ձեր սեփականության իրավունքը վերցնել: Նախագծում այդպիսի կետ էլ չկա: Չեմ ուզում համաձայնել ձեր այն ձեւակերպման հետ, թե ամեն ինչ կորցնում եք: Այս նախագծով մենք պաշտպանում ենք ձեր միության բոլոր շահառուներին»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ պարզաբանելով, որ, ըստ նախագծի, կազմակերպությունը չի կարող վաճառել անշարժ գույքը, եթե չկա կազմակերպության անդամների 2/3-ի համաձայնությունը: Գույքը վաճառելու մտադրության դեպքում էլ պետք է կազմակերպվեն հանրային լսումներ:
«Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժամանակին նկարիչների մեծ մասը դժգոհ է եղել, երբ վաճառվել է այդ գույքը»,- դիմելով Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանին՝ ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է՝ պատրաստակամ են աշխատել նախագծի բարեփոխման ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատել դատախազության հետ՝ առանց միջամտելու նրանց աշխատանքին:
Հանդիպմանը քննարկվել են կառույցների գործունեությանը վերաբերող այլ հարցեր եւս:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...