Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+38.09 oC

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

16:21 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է երիտասարդ դեսպաններին՝ կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ միասնաբար քննարկելու ամենակարևոր խնդիրների լուծման ուղիների շուրջ պատկերացումները:

«Շատ եմ կարևորում ձեր դերը, քանի որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաճախ կարիք է լինում հասկանալու նաև այլ երկրների փորձը, մեզ համար կիրառելի տարբերակները՝ այս դեպքում վերաիմաստավորելով սփյուռքի ներուժը, որպեսզի կարողանանք մեր գործողություններն ուղղել դեպի կարողությունների զարգացում և դրա համար պայմանների ձևավորում»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է նախօրեին «ՔՈԱՖ» հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում համայնքային կյանքի զարգացմանն ուղղված ՍՄԱՐԹ կենտրոնի բացմանը: Այն, ըստ նախարարի, նմանատիպ ծրագրերի միջոցով սփյուռքի՝ մեր պետության զարգացման մասը դառնալու օրինակելի գործընթաց է:

Նախարարը նշել է նաև, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում այժմ բարեփոխումների ակտիվ փուլ է՝ ուղղված թե՛ ենթակառուցվածքների, թե՛ բովանդակության բարելավմանը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է սփյուռքի կրթամշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերին: Ընդգծվել են սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին հատկացվող նոր դրամաշնորհային ծրագրի կարևորությունը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի տրամադրման և առցանց հարթակում դրանց հասանելիության, ՀՀ բուհերում ու քոլեջներում ուսանողների կրթության ապահովման և այլ շարունակական ծրագրերը:

«Ձեր՝ որպես սփյուռքի երիտասարդ դեսպանների ամենակարևոր գործիքակազմերից մեկը պետք է լինի իրազեկվածության ապահովումը՝ ուղղորդելու այն մարդկանց, որոնց համար իրականացվող ծրագրերը կարող են լինել իրապես վճռորոշ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երիտասարդ դեսպաններին ներկայացվել են նաև հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները, մասնավորապես՝ Մատենադարանում կազմակերպված Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը, ըստ նախարարի, մեծ հաջողություն է ունեցել, և նպատակ կա այն դարձնելու ամենամյա: Պետական աջակցությամբ նախատեսվում է ընդլայնել արտերկրում հայագիտական կենտրոնների ցանկը, ինչպես նաև անցկացնել հայագիտական կենտրոնների կոնֆերանս:

Հանդիպման ընթացքում ներկաները նախարար Ժաննա Անդրեասյանին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են դասագրքերի առավելագույն հասանելիության ապահովմանը, համաժողովների մասին իրազեկվածության բարձրացմանը, սփյուռքի համայնքների հետ համագործակցության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին, սփյուռքում հայկական մշակույթի հանրահռչակման գործիքակազմերին, Հայաստանում կրթական հաստատությունների քաղաքաշինական անվտանգության ապահովմանը, երիտասարդ դեսպանների ներուժի իրացմանը թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի կրթամշակութային կյանքի զարգացման գործընթացում և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

16:02 01.08.2025

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...

Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը

15:57 01.08.2025

Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը

Ուկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP