16:40 01.10.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Մեծարգո՛ նախագահող,
Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել:
Այսօր, սակայն, ես ուզում եմ կիսվել ավելի դրական հեռանկարով, թե ինչի կարող ենք հասնել՝ գործելով համարձակ եւ միասնական: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու եւ ստորագրելու համար: Մեկ ամիս առաջ երկու երկրները ստորագրեցին պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը երկու պետությունների միջեւ առաջին իրավական երկկողմ փաստաթուղթն է: Ավելին, փաստաթղթում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են որպես սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք սահմանել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Սա նշանակում է, որ երկու երկրները դե յուրե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող սահմաններով: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:
Այժմ հաջորդ քայլը, ի վերջո, Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Փոխարենն Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչը հիմնավորապես սխալ է: Բացի այդ, կան երկու վճռական փաստարկներ, որոնք անտեղի են դարձնում Ադրբեջանի պնդումը: Նախ՝ համաձայնագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթը, որով «Կողմերից որեւէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագիրը չկատարելու համար»: Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, այն է՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ ստորագրված փաստաթուղթը համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը: Հետեւաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլեւս խոչընդոտներ չպետք է լինեն:
Հարգելի՛ գործընկերներ,
Տասնամյակների թշնամությունից հետո խաղաղության գնալը չափազանց բարդ է: Հայաստանը պատրաստ է խաղաղության: Որպես միջազգային հանրություն, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ՝ մենք պետք է վստահ լինենք, որ անում ենք ամենը մեր հնարավորությունների, բայց նաեւ պարտականությունների շրջանակում, այն է՝ «օգնել» Ադրբեջանին հաղթահարել քաղաքական կամքի բացակայությունը եւ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի ժողովուրդներին ապրել խաղաղ, արժանապատիվ, կայուն եւ բարգավաճ: Իմ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ դրանից դուրս ներուժի իրացմանը, Արեւելքն Արեւմուտքին միացնելուն եւ Միջին միջանցքի ամրապնդմանը:
Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Խաղաղությունն է լեզուն, որը հասկանալի է բոլորին: Հետեւաբար, թող յուրաքանչյուր ղեկավարի եւ յուրաքանչյուր որոշում կայացնողի աշխարհընկալումը լինի խաղաղությունը:
Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...
17:50 24.05.2025
NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...
17:40 24.05.2025
UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմUFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...
17:33 24.05.2025
Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիներիԵգիպտոսի իշխանությունները օգնել են Արաբական Հանրապետության 71 քաղաքացիների Լիբիայից վերադառնալ հայրենիք՝ Տրիպոլիում լարվածության պատճառով։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է Facebook-ում: Կահիրեն ուրբաթ օրը EgyptAir-ի ինքնաթիռ է ուղարկել Լիբիա։ «Հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած և նախկինում իրենց տվյալները Տրիպոլիում Եգիպտոսի դեսպանատանը և ԱԳՆ-ում ստեղծված օպերատիվ կենտրոնում գրանցած 71 Եգիպտոսի քաղաքացիներ հայրենադարձվել են»,-ասվում է տեքստում։ […] ...
17:22 24.05.2025
Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարումՀնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...