12:40 11.10.2017
Լրացել է ՀՀ-ի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցության 25 տարին: Այդ առիթով գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիգերը հոդված է գրել կազմակերպության՝ 25 տարիների ընթացքում ծավալած գործունեության ու արդյունքների վերաբերյալ: ShantNEWS-ը ներկայացնում է հոդվածի առավել կարևոր կետերը:
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար
ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:
Հոդվածագիրը նշում է, որ կազմակերպությունը միջազգային այլ կառույցների հետ համատեղ օժանդակել է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին՝ նրանց տրամադրելով կացարան, դեղորայք և վառելիք:
Մշտական բնակարաններ՝ 1988-ի երկրաշարժից անօթևան դարձած 7000 ընտանիքի
ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ կառավարության, քաղաքացիների, միջազգային և տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել:
Գործունեության 25 տարում կազմակերպությունը գործունեություն է ծավալել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում:
Սոցիալական ոլորտում նշվում է, որ կազմակերպությունը մշտական բնակարաններ է տրամադրել 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7000 ընտանիքների:
Առողջապահության, կրթության և այլ որոտներին ուղղված ծրագրեր
Դեբորա Գրիգերի հոդվածում նաև գրված է.
– Ամրապնդել ենք գյուղական տնտեսությունները և աշխատատեղեր ստեղծել՝ գյուղական ձեռնարկատիրության խթանման, առևտրի դյուրացման և գյուղական բիզնեսների համար տեղական և տարածաշրջանային շուկաների հասանելիության բարելավման միջոցով
–ձևավորել ենք ժողովրդավարական հաստատություններ՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, անկախ ԶԼՄ-ներ և օրենքի գերիշխանություն և զարգացրել կարողություններ՝ ուղղված քաղաքացիների ներգրավմանը որոշումների կայացման և հանրային ծառայությունների բարելավման գործընթացներում
–ամրապնդել ենք սոցիալական ապահովության ցանցերը և բարելավել սոցիալական պաշտպանության համակարգերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, ներառյալ՝ «114» թեժ գծի հիմնադրումը՝ բոլոր սոցիալական ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ քաղաքացիներին օժանդակություն տրամադրելու նպատակով
–բարելավել ենք հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը՝ ընդարձակելով առողջության առաջնային պահպանման և մայրական ու մանկական առողջության ծառայությունները, հզորացնելով Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելով բուժաշխատողների հմտությունները, ինչպես նաև կահավորելով և վերանորոգելով Հայաստանի ամենակարիքավոր գյուղական բուժհաստատությունների երկու երրորդը
–արդիականացրել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից ախտորոշիչ հաստատություն, որն այժմ մի շարք ծառայություններ է տրամադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց
–մի շարք պետական և մասնավոր հաստատություններ վերածել ենք առաջատար նորարարական, ձեռնարկատիրական, կրթական և հետազոտական կենտրոնների, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:
–սատարել ենք էներգետիկայի ոլորտի փոփոխություններին՝ մասնավորեցման և էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման հաշվառման, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների և հեռահաղորդակցության ոլորտների կարգավորմանն ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստեղծման և հատվածում ռազմավարական զարգացումը կանոնակարգող «Էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի» միջոցով
–փոփոխություններ ենք իրականացրել հարկային կանոնակարգերի և վարչարարության ոլորտում՝ Հայաստանում հարկերի հավաքագրման ենթակառուցվածքների թափանցիկության բարելավման և արդիականացման նպատակով՝ բիզնեսներին և հեռանկարային ներդրողներին տրամադրելով բարելավված և ավելի արդյունավետ ծառայություններ
–հիմնադրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը և խթանել վերջինիս վերածումը մի հաստատության, որն ուսուցանում է Հայաստանի ապագա առաջնորդներին, խթանում է քաղաքացիական մասնակցությունը և ժողովրդավարական արժեքները:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվականից: Այն առաջատար դոնոր կազմակերպություն է և ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի շուրջ երկու երրորդը: 25 տարում կազմակերպությունն իրականացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական մի շարք կարևոր ծրագրեր:
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...