ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

16:57 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը:

«Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու ոչ միայն կարեւոր, այլ նաեւ հրատապ մի խնդրի` ժողովրդավարությունների վերակենդանացման գործում երիտասարդության դերին: Երիտասարդները պարզապես մեր ազգերի ապագա առաջնորդները չեն, նրանք այսօր փոփոխությունների շարժիչ ուժն են:

Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք երիտասարդների ակտիվությունը, որոնք միջոցներ են ձեռնարկում` լուծելու այնպիսի հրատապ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մարդու իրավունքները եւ սոցիալական արդարությունը:

Նրանց էներգիան, խանդավառությունը եւ նորարարական ոգին փոխակերպում են մեզ շրջապատող աշխարհը: Այնուամենայնիվ, եթե մենք ցանկանում ենք հնարավորինս ճիշտ օգտագործել այս ներուժը, հարկավոր է երիտասարդներին ապահովել այն բոլոր գործիքներով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացին լիարժեք մասնակցելու համար:

Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ 4-րդ գագաթնաժողովում ընդունած դիրքորոշման համաձայն` երիտասարդների խնդիրները պետք է հաշվի առնվեն խորհրդի բոլոր քննարկումներում:

Հաշվի առնելով այս հանգամանքը` 2024 թվականի հունիսի 26-ին խորհրդարանական վեհաժողովն ընդունեց 2553 բանաձեւը` իր աշխատանքի շրջանակում երիտասարդության հեռանկարներն ամրապնդելու համար:

Այս բանաձեւը նշանավորվեց անմիջական մասնակցության մեխանիզմների էական առաջընթացի ապահովմամբ` հնարավորություն տալով երիտասարդ եվրոպացիներին եւ այս վեհաժողովի անդամներին միասին քննարկել երիտասարդական քաղաքականությունը:

Ժողովրդավարությունն իրապես վերակենդանացնելու համար մենք պետք է աջակցենք երիտասարդների ներգրավմանն ընտրություններին մասնակցելու, որոշումների կայացման գործընթացների եւ երիտասարդական կազմակերպությունների համար ժողովրդավարական պայմանների ստեղծման միջոցով: Կարեւոր է սերունդների միջեւ երկխոսության հնարավորություններ ընձեռել երիտասարդներին, ապահովել սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների լիարժեք հասանելիություն եւ պահպանել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում:

Սակայն եկեք մի բան հստակեցնենք. մենք չպետք է պարզապես աջակցենք այս գաղափարներին բառերով: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ կառավարությունները ճանաչում են երիտասարդության խնդիրները, բայց իմաստալից գործողություններ չեն ձեռնարկում: Այս «բանավոր համաձայնությունը» քայքայում է վստահությունը, խորացնում հիասթափության զգացումը եւ ողբերգականորեն հանգեցնում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների ավելացմանը: Նրանք տեսնում են քաղաքական համակարգ, որն ի վիճակի չէ լուծելու իրենց խնդիրները, եւ շատերն իրենց հերթին ընդհանրապես հրաժարվում են ավանդական քաղաքական գործընթացներից:

Իրոք, ուսումնասիրությունները պարբերաբար ցույց են տալիս կտրուկ տարբերություն, թե ինչպես են երիտասարդ եւ ավագ սերունդներն ընկալում ու մասնակցում քաղաքականությանը: Երիտասարդները հաճախ իրենց մեկուսացած են զգում ավանդական քաղաքական կառույցներից` համարելով, որ քաղաքական գործիչները կապ չունեն իրենց կարիքների հետ:

Ուսումնասիրությունները (ինչպիսիք են` եվրոպական երիտասարդ հետազոտողների խմբի կատարած ուսումնասիրությունները) ընդգծում են, որ ավելի կրթված եւ արտոնյալ ծագում ունեցող մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, ավելի հավանական է, որ քաղաքականապես ակտիվ կլինեն:

Միեւնույն ժամանակ, նրանք, ովքեր բախվում են տնտեսական դժվարությունների, աշխարհագրական մեկուսացման կամ այլ խոչընդոտների, ավելի քիչ են ներգրավված:

Սա մեզ բերում է առանցքային խնդրի` տնտեսական անհավասարության: 2024 թվականի հունվարին այս վեհաժողովում առաջարկություն ներկայացվեց` ուղղված տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում երիտասարդության մասնակցությանը: Եվրոբարոմետրի հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդ եվրոպացիների միայն 33 տոկոսն է իրեն բավարարված զգում իրենց կառավարությունների կողմից կյանքի բարձր գնի դեմ պայքարելու միջոցներից:

Աճող ծախսերը, հատկապես բնակարանային եւ էներգետիկ ծախսերը, անհամաչափորեն ազդում են երիտասարդների վրա: Եթե մենք չլուծենք տնտեսական անհավասարության խնդիրը, մենք ռիսկի ենք դիմում երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու առումով, որոնք չեն լինի ոչ բազմազան, ոչ էլ ներկայացուցչական, ինչը երիտասարդներին ավելի կհեռացնի քաղաքական կյանքից:

Այնուամենայնիվ, հույս կա: 2022 թվականին լրացավ Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակը, ինչը նշվեց «Ժողովրդավարությունն այստեղ. ժողովրդավարությունը հիմա» քարոզարշավով: Այս նախաձեռնությունը համախմբել է երիտասարդության ներկայացուցիչների աշխարհի 45 երկրներից` նպատակ ունենալով կամրջել երիտասարդների եւ ժողովրդավարական ինստիտուտների միջեւ առկա բացը:

Երիտասարդների հզորացման ամենակարեւոր գործիքներից մեկը կրթության հասանելիությունն է: Կրթությունն ապահովում է գիտելիքներ, քննադատական մտածողության հմտություններ եւ վստահություն, որոնք անհրաժեշտ են հնացած համակարգերին մարտահրավեր նետելու, նոր լուծումներ ստեղծելու եւ ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման գործում առաջնորդի դեր ստանձնելու համար:

Այնուամենայնիվ, կրթության խոչընդոտները պահպանվում են. տնտեսական դժվարությունները, աշխարհագրական մեկուսացումը եւ անհավասար հնարավորությունները շարունակում են խանգարել շատ երիտասարդների` իրացնելու իրենց ամբողջ ներուժը: Որպես խորհրդարանականներ` մեր պարտականությունն է վերացնել այդ պատնեշները: Մենք պետք է ստեղծենք միջավայրեր, որտեղ բոլոր երիտասարդները, անկախ իրենց ծագումից, կարող են բարգավաճել: Միայն դրա իրականացման շնորհիվ մենք կարող ենք ապահովել, որ երիտասարդությունն ակտիվ եւ կենսական դերակատարում ունենա ժողովրդավարության աշխուժացման գործում:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

09:00 26.05.2025

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու […] ...

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

08:50 26.05.2025

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

BACK_TO_TOP