18:42 02.10.2024
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցի, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանի հետ հետևել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին՝ համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Դիտարկվել է առկա վիճակը, պատասխանատուները հետևել են մասնակի քանդման աշխատանքներին։
Կարևոր նշանակություն ունեցող այս համալիրի կառուցման ծրագիրը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում իրականացվել են համատեղ բազմաթիվ շրջայցեր և քննարկումներ։
Տարբեր այցերի ընթացքում մարզպետն անձամբ է նշել, որ անընդունելի է ցանկացած թերացում՝ շինարարին հորդորելով անել հնարավորը խնդիրներից զերծ մնալու համար։
Քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել պայմանավորվածություն համալիրի նախագիծը հեղինակած ընկերության հետ, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է մշակել նախագծային նոր լուծումներ և փոխհատուցել պետությանը հասցված վնասները։
«Ծրագիրն իրականացնելիս նախագծային սխալ հաշվարկի պատճառով սպորտային հատվածի 3-րդ մասնաշենքի ծածկի սալը թույլատրելի սահմանից ավելի է ճկվել։ Չնայած շինարարությունն իրականացնող կազմակերպության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ խնդրի համակողմանի ուսումնասիրման, հնարավոր հետևանքների գնահատման արդյունքում որոշվել է քանդել ծածկը։ Նախագծող կազմակերպությունն արդեն ներկայացրել է քանդման և նոր ծածկի կառուցման նախագիծ՝ պարտավորվելով սեփական միջոցներով հոգալ նաև շինարարական աշխատանքների ծախսերը»,-լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։
Սպորտային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «Սարգիս և Մարիաննա» ՍՊ ընկերությունը Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պատվիրատվությամբ։ Արդեն կառուցման աշխատանքներն իրականացվում են Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի կողմից։
Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և պատշաճ որակով։
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Մարզպետի տեղակալները ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ այցելել են նաև Բերդաշեն և Արեգնադեմ բնակավայրեր, որտեղ հետևել են դպրոցների շինաշխատանքների ընթացքին։
Բերդաշենի դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ Նույն ծրագրով է կառուցվում նաև Արեգնադեմի դպրոցը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...