12:40 03.10.2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է 8 դատավորով ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը:
Որոշման անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական պահանջներից:
2021թ. մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Դրանք թվով 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի 1-ին մասով որակման դեպքում (գույքային վնասի չափով պայմանավորված կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում) վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց մինչդատական վարույթի, անմիջականորեն դատարանի կողմից՝ մասնավոր մեղադրանքի վարույթով: Ներկայում այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով, իսկ մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների, մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից։ Հետևաբար մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում՝ այն էլ հետևյալ հիմքերով՝
1) տուժողը և մեղադրյալը հաշտվել են.
2) տուժողը հրաժարվել է մեղադրանքից.
3) տուժողը և նրա ներկայացուցիչն առանց հարգելի պատճառի երկու անգամ չեն ներկայացել դատական նիստին:
Սրանք այն սպառիչ պայմաններն են, որի դեպքում վարույթը կարող է կարճվել և այլ հիմքեր դատարանի համար նախատեսված չեն:
Այսպիսով՝ մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը ենթադրում է քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքների ավելացում։
Դատավորների հաստիքների ավելացման համար հիմք են ընդունվել 2021-2023 թվականների վիճակագրական տվյալները, մասնավորապես այն, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
2022 թվականի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների թիվը կտրուկ աճել է:
Վիճակագրական տվյալների համադրությամբ՝ ակնհայտ է դարձել, որ մինչդատական վարույթի ծանրաբեռնվածությունը տեղափոխվելու է դատական վարույթներ, ուստի և առաջացել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու անհրաժեշտություն:
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...