«ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացվել են հանրակրթության նորարարական ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

«ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացվել են հանրակրթության նորարարական ծրագրերը

16:48 04.10.2024

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները համախմբող «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներին: Տեխնոլոգիական ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարությունը մասնակցում է առանձին տաղավարով՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող նորարարական ծրագրերը:

Մասնավորապես՝ ԿԳՄՍ տաղավարում ներկայացված է երկու նորարարական կրթական նախագիծ. ՀՀ մի շարք ուսումնական հաստատություններում «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագիրը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համագործակցությամբ «ԱԲ սերունդ» (արհեստական բանականություն) դպրոցական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ, 38 մենթոր դպրոցներում 2023 թվականից մեկնարկել է ուսումնական ծրագիր սովորողների և ուսուցիչների համար՝ ապահովելով նշված լաբորատորիաների հասանելիությունը: Ուսուցիչներին աջակցելու «ՖաբԼաբ» հիմնադրամի հանձնառությունն իրականացվում է առցանց հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում ցուցադրվում է առնվազն մեկ սիմուլյացիա՝ յուրաքանչյուր առարկայից (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն): Աշակերտները նույնպես կարող են ընդգրկվել «Լաբսթեր» սիմուլյացիաներում՝ ներկայացնելով իրենց պատկերացումներն ու փորձը: ՀՀ շուրջ 250 ուսուցիչներ ընդգրկվել են ծրագրում և հնարավորություն ստացել օգտվելու «Լաբսթերի» վիրտուալ լաբորատորիաներից:

«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար, որը հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, ինչպես նաև իրականացնելու պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում: Ծրագիրը փորձարկվում է հանրապետության 15 դպրոցում՝ ընդգրկելով 420 աշակերտի: Այն մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերից և կավարտվի 2026 թվականին:

Ցուցահանդեսի շրջանակում ԲՏՃՄ կրթության ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP