Տարակարգը միտված է խրախուսելու մանկապարտեզների մանկավարժներին. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Տարակարգը միտված է խրախուսելու մանկապարտեզների մանկավարժներին. ԿԳՄՍՆ

18:32 09.10.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից: Այս պահին ոլորտում տարակարգ է շնորհվել 24 մանկավարժի:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը լինելու համարձակության համար.

«Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է: Այս հանդիպումը հատկապես կարևորում ենք՝ ձեզ լսելու, գործընթացի վերաբերյալ ձեր արձանագրած խնդիրները վեր հանելու, դրա շուրջ հետաքրքրությունը մեծացնելու, հաջորդաբար նաև լավարկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին խոսելու տեսանկյունից»:

Նախարարի տեղակալն առանձնակի ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը, որը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, ներդրվել է մանկավարժներին խրախուսելու և ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Փոխնախարարի գնահատմամբ՝ տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն այնքան էլ խիստ չեն. դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ են, որոնք ուսումնասիրում են փորձագետները և այլն: Սահմանված չափանիշներից առնվազն երեքին համապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կարող են ստանալ տարակարգ:

«Տարակարգը հնարավորություն է տալիս մանկավարժին նախևառաջ գնահատել իր հմտություններն ու կարողությունները: Նման ծրագրերը օգնում են հասկանալ՝ ինչից են դժվարանում ոլորտի մասնագետները, ինչի վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն, որ ուղղությամբ զարգանան և այլն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Գործընթացն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով կարևորվել են իրազեկվածության բարձրացումը, մեթոդական ուղեցույցի մշակումը և այլն:

Մանկավարժները ևս շնորհակալություն են հայտնել գործընթացի ներդրմամբ իրենց աշխատանքը գնահատելու և մասնագիտական զարգացման հնարավորության համար: Նրանք, մասնավորապես, նշել են՝ սկզբում անիրական է թվացել տարակարգ ստանալու հնարավորությունը, սակայն հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է: Նրանք ընդգծել են, որ առաջին փորձը ոգևորիչ էր, և տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել:

Եզրափակելով հանդիպումը՝ Արաքսիա Սվաջյանը կոչ է արել մանկավարժներին տարածել իրենց փորձառությունն ու ոգևորել գործընկերներին, որպեսզի չվարանեն և դիմեն նախարարություն` որակավորման տարակարգի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

13:55 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

13:43 01.08.2025

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:  […] ...

Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիր

13:30 01.08.2025

Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։ «Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:10 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

13:00 01.08.2025

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

12:48 01.08.2025

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...

BACK_TO_TOP