Փրկարար ծառայությունում անցկացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Փրկարար ծառայությունում անցկացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ

19:02 10.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամեն տարի սեպտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը, որի նպատակն է խթանել և աջակցել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված համընդհանուր գործողությունները: Այս օրը շեշտադրում է հոգեկան առողջության կարևորությունը, նպաստում է խնդրի շուրջ իրազեկության բարձրացմանը և խրախուսում է միասնական պայքարը, որպեսզի յուրաքանչյուր անձ զգա, որ երբեք միայնակ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է աջակցություն ստանալ։

Օրվա խորհրդին համահունչ՝ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի և ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության հոգեբանների համագործակցությամբ, սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, առցանց ու առկա ձևաչափերով, կազմակերպվել և իրականացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ։

Սեմինարներին ներգրավված էին ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, Ոստիկանության զորքերի, Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արձագանքող ուժերի և ահազանգերի սպասարկման կենտրոնների աշխատակիցները։

Սեմինարների նպատակն էր իրազեկել և բարձրացնել մասնակիցների սթրեսադիմացկունությունը՝ ձևավորելով սթրեսի և հուզական վիճակների կառավարման հմտություններ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում՝ խնդիրների կառուցողական լուծման կարողություններ։

Միջոցառումների ընթացքում խաղարկվել են դեպքի վայրում և ահազանգերի սպասարկման ժամանակ ինքնասպանությունների և ինքնավնասման սպառնալիքի դեպքերում հանդիպող հիմնական խնդիրների ու առանձնահատկությունների հետ առնչվող իրավիճակներ, ներկայացվել են գործնական մոտեցումներ՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման և հնարավոր վտանգների չեզոքացման համար, միաժամանակ տրամադրվել գիտելիքներ և գործիքներ, որոնք կօգնեն կանխարգելել ինքնասպանությունների դեպքերը և համապատասխան արձագանք ապահովել։

Հոգեբանների կողմից ներկայացվել են նաև դեպքի վայրում և ահազանգերի սպասարկման ընթացքում կիրառվող օգնող տեխնիկաներ և արտահայտություններ, որոնք նպաստում են ինքնավնասման մտքեր ունեցող քաղաքացու հետ առաջնային կոնտակտի հաստատմանը և վստահության ձևավորմանը, հնարավոր ռիսկերի նվազեցմանը և տուժածներին արդյունավետ աջակցության ցուցաբերմանը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել օգտվել ռելաքսացիոն սարքավորումներից, ինչը նպաստում է սթրեսի կառավարման տեխնիկայի ձեռքբերմանը։

Միջոցառման ավարտին քննարկվել են հետագա համագործակցության և մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում ապահովել առավել համակարգված և արդյունավետ արձագանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

12:58 05.05.2025

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից […] ...

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

12:53 05.05.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական ստորաբաժանումներում։ Խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը, հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը, մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները: Սարգիս Մարգարյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3259 քրեական վարույթ, որից լուծվել է 2583 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2072-ը։ 2072 քրեական վարույթից 564-ը՝ 602 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,  1506-ը կարճվել […] ...

Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինայի տարածքներից․ Թրամփ

12:47 05.05.2025

Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինայի տարածքներից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի հրաժարվել ուկրաինական գրավված  տարածքներից՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ «Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ամբողջ Ուկրաինայից։ Որովհետև Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չմիջամտեի, նրանք կպայքարեին ամբողջ Ուկրաինայի համար։ Ռուսաստանը չի ուզում այն ​​տարածքը, որն այժմ ունի, ցանկանում է ամբողջ Ուկրաինան», – ասել է […] ...

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող քաղաքացիներին․ Փաշինյան

12:40 05.05.2025

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող քաղաքացիներին․ Փաշինյան

Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի […] ...

Մահվան ելքով վրաերթ

12:35 05.05.2025

Մահվան ելքով վրաերթ

Երևան-Մեղրի ճանապարհին Մայիսի 4-ին, ժամը 10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 106,5-րդ կմ-ին «Իվեկո» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրացի 58-ամյա Կհոր Ֆ-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

12:30 05.05.2025

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

Պետությունը շարունակում է տրամադրել աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ և այլն)՝ դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։ Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ․ ընթացակարգը ներկայացրել է ԱՍՀ նախարարությունը։ ...

BACK_TO_TOP