Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում

13:36 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է այն համատեքստում, որ Ադրբեջանը պարբերաբար շեշտադրում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանին  անհիմն մեղադրելով այդ կետի կատարումից հրաժարվելու մեջ։

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Փաշինյանն ասել է, որ խնդիրներն այդտեղ տարբեր հարթության են:

«Որևէ կերպ չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել ու ծածանել, քանի որ եռակողմ հայտարարությունն ունի 9 կետ: Եկեք անդրադառնանք մնացած կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ  ներքին տեղահանված անձինք և փախստականները չեն վերադարձել և չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, ինչո՞ւ այդ ամենը տեղի չի ունենում»,-մանրամասնել է վարչապետը:

Նա նկատել է՝ Ադրբեջանը շատ է խոսում անհետ կորածների խնդրի մասին, բայց Հայաստանն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդկանց ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանի: Գերեվարված անձինք կան, որոնք 2020 թվականից մինչև այսօր գտնվում են ադրբեջանական գերության մեջ:

«Ասում են, թե նրանք ռազմագերի չեն: Սակայն այդ կետը (խմբ.-նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը) միայն ռազմագերիների մասին չէ, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-նշել է Փաշինյանը:

Նա կրկնել է՝ եռակողմ հայտարարությունից մի կետ վերցնելու ու դրա վրա շեշտադրում անելու մոտեցումն անընդունելի է։

«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրագործման մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայտարարության վերջին կետն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

11:15 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

10:47 05.05.2025

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

10:30 05.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

10:13 05.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

BACK_TO_TOP