22:14 16.09.2018
Շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Իլհամ Ալիևն ու նրա հայաստանյան կոլեգան հարցազրույց տվեցին՝ միաժամանակ մեղադրելով ինձ բռնապետ լինելու մեջ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։
«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Շատ պաշտոնապես մի բան ասեմ․ 3-րդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, ինչքան հիմա է։ Թող բոլոր լրատվամիջոցներն ասեն, կամ ուղղեն ինձ․ մինչև իմ վարչապետ դառնալը, հեռուստատեսությունների լրատվական բլոկները իրենց գործողությունները ճշտել են Բաղրամյան 26-ի հետ, այսինքն՝ նախկին նախագահի, հետո վարչապետի աշխատակազմի հետ։ Իմ ընտրվելուց հետո այդ երևույթը իսպառ վերացված է։ Էսօր ՀՀ-ում մամուլը ազատ է, քան երբևէ, էսօր ՀՀ-ում քաղաքացին ազատ է, քան երբևէ, էսօր ՀՀ-ում իշխում է ոչ թե անհատ, ոչ թե քաղաքական թիմ, այլ ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացին»,- ասել է վարչապետը։
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...