14:06 16.10.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը.
«Ձեռնարկվեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված զանգերի կենտրոնի բուն գործունեությունը: Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում, ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ»:
Զանգերի կենտրոնի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, ներկայացել իրավապահ գերատեսչության աշխատակից ու իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության անդամ, հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ:
Ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունները:
Մինչ ոստիկանները ստուգում ու ճշտում էին ստացված տեղեկությունները, կազմակերպության ղեկավարները հանցավոր գործունեության բացահայտումը կանխելու նպատակով գրասենյակը տեղափոխում են Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի բազմաֆունկցիոնալ մի շինության 4-րդ հարկ:
«Ունենալով ամբողջ տեղեկատվությունը` մեր կողմից հաղորդում ներկայացվեց Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,-ասում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:
Քրեական վարույթի շրջանակում իրավապահների համատեղ գործողություններն իրականացվեցին հնարավորինս արագ: Խուզարկությունը կեսգիշերից քիչ անց կատարելու որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ էին հաստատում հենց գիշերը: Եվ սա իրավապահների գործողություններն արագացնելու միակ պատճառը չէր:
Ներկայացնում է ՔԿ ՀԿԳ վարչության քննիչ Միլենա Մանուկյանը.
«Ամբողջացնելով ոստիկանությունից ստացված տվյալները, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, հասկանալով, որ նշված վարույթով հապաղում թույլ տալ չի կարելի, քանի որ յուրաքանչյուր հապաղած օր իր հետ բերելու է նորանոր տուժողների, հոկտեմբերի 12-ին ոստիկանության հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն հանցավոր գործունեություն ծավալող հասցեում: Հայտնաբերվեցին քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, մասնավորապես` էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ»:
Խուզարկության արդյունքում և հետագա գործողություններով պարզվեց նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը, որով խուսափել է հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:
Ներկայումս ոստիկանությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին09:30 05.05.2025
Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասինԻրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...
09:22 05.05.2025
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...
09:18 05.05.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, փակ խորհրդակցություններով կհանդիպի Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պակիստանի առաքելությունից։ «Պակիստանը պաշտոնապես խնդրել է արտակարգ փակ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը հանդիպումից հետո հայտարարություն կանի լրագրողների համար», – ընդգծել է մշտական առաքելությունը: ...
09:10 05.05.2025
Հութիները մտադիր են Իսրայելի օդային ամբողջական շրջափակում իրականացնելԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները ծրագրում են ամբողջական օդային շրջափակում իրականացնել Իսրայելի վրա՝ հարվածներ հասցնելով հրեական պետության օդանավակայաններին, այդ թվում՝ Բեն Գուրիոնին: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Ի պատասխան Գազայի հատվածում ագրեսիվ օպերացիան ընդլայնելու Իսրայելի որոշման՝ զինված ուժերը հայտարարում են, որ կաշխատեն իսրայելական թշնամու ամբողջական օդային շրջափակման […] ...
09:00 05.05.2025
Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժություններըԷստոնիայի պաշտպանության ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունները՝ Siil 2025, տեղի կունենան մայիսի 5-23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 16000 զինվոր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության ուժերը։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ […] ...
08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...