ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն

13:05 17.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն՝ միջազգային փոստային առաքանիների և էքսպրես բեռների ձևակերպման ոլորտում փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների մաքսային մարմինների աշխատանքում մաքսային գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից տեղեկատվական համակարգերի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ էլեկտրոնային առևտրի շրջանակում ներմուծվող ապրանքների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Կողմերը ստանձնել են ապահովել մաքսային ծառայությունների համագործակցության շարունակական ընթացքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

20:35 04.06.2025

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

20:27 04.06.2025

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:19 04.06.2025

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP