Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան

14:05 17.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 թվականի մայիսի 27-ին` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել:

Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել:

Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից:

Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել: Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները:

2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է:

2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

20:35 04.06.2025

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

20:27 04.06.2025

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:19 04.06.2025

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP