Բայդենն Ալիևին կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Բայդենն Ալիևին կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

16:40 21.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Բայդենի նամակն Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

Ուղերձում Ջո Բայդենն իր ուրախությունն է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կկարգավորի երկու երկրների միջև հարաբերությունները: ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։

«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ, խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ավելացման համար: Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա՝ կապված COP29-ի հետ, Դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, և ես Ձեզ կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել աշխատանքը պայմանագրի վրա», – նշված է Բայդենի նամակում։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ վստահեցնել է, որ աջակցում է այդ գործընթացին և հավելել, որ իր աշխատակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ներկայացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ Ձեր տեսակետները Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ», – գրել է Ջո Բայդենը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահը կօգտվի այդ հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի գծելու համար, որը հիմնված է համատեղ բարգավաճման ու ընդհանուր բարօրության ձգտելու վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

11:15 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

10:47 05.05.2025

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

10:30 05.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

10:13 05.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

BACK_TO_TOP