23:04 30.10.2024
ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել:
Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ թեկնածուին ձայն տալ: Թեև եղել են դեպքեր, երբ այդպիսի կոչով հանդես չեն եկել և ինչպես և այս անգամ, առաջարկել են որոշում կայացնել ինքնուրույն, բայց բացառիկ դեպքերում:
Այժմ հայերն զգալի մասը հիասթափված է երկու թեկնածուներից էլ: Թրամփն իր կառավարման ժամանակ ավելացնում էր Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը, որն այնուհետ օգտագործվել է Արցախի և Հայաստանի դեմ, ոչինչ չի արել այն ժամանակ, երբ 2020-ին Ալիևը սկսեց ներխուժումն Արցախ: Իսկ Հարիսը, որպես փոխնախագահ և վարչակազմի երկրորդ դեմք, ոչինչ չի արել 2023 թվականին, երբ Ալիևն արդեն զանգվածային էթնիկ զտում է իրականացրել Արցախում:
Այդ ամենը հաշվի առնելով, Հայ դատի հանձնախումբն իր տարածած հայտարարությունում նշում է հետևյալը.
«Երկու կուսակցություններն էլ հավասար պատասխանատվություն են կրում Ադրբեջանին զինելու և Արցախում տեղի ունեցած ցեղասպանությանը աջակցելու համար»:
Հայ դատն ասում է, որ վաղուց արդեն չի հավատում դատարկ խոստումներին և կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հայերը կարողանան հավատալ, որ այս կամ այն թեկնածուն պատրաստ է ինչ-որ քայլերի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ են խոստացել հայերին թեկնածուները։ Թեկնածուների ընտրական շտաբերում գնահատու՞մ են ընտրությունների վրա ազդելու հայերի ռեսուրսը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...