18:20 17.09.2018
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/ թիմի ներկայացուցիչներ։
Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Էրիկ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է մարզային այցի նպատակները, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, իրականացվող ու նախատեսվող ծրագրերը և ցանկություն հայտնել մարզային իշխանությունների հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Սյունիքի մարզպետը բարձրացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից համայնքների և սահմանամերձ գյուղերի բնակչությանը վառելափայտով ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության կողմից բնակիչներին կհատկացվի 2300 մ³ վառելափայտ, բայց առաջնային է համարել նմանատիպ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով արդեն մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Բնապահպանության նախարարը նաև շեշտել է, որ ուժեղացվելու է ապօրինի հատումների դեմ պայքարը և այդ նպատակով տարածքային ստորաբաժանումները հագեցվում են տեխնիկական միջոցներով։ Մեղրիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի՝ մասնավորապես «Արևիք» ազգային պարկի աշխատակիցներին՝ պահպանվող տարածքների հարակից հատվածներում բռնկված հրդեհների մարմանն ակտիվ մասնակցելու համար, ինչի արդյունքում դրանք արագ շիջվել են և հիմնականում չեն վնասել պահպանվող տարածքները։
Այցի առաջին օրը նախարար Էրիկ Գրիգորյանը և KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեններին են հանձնել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրի միջոցներով գնված մեքենաների սեփականության վկայականներ։
Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, մարզպետի և փոխմարզպետի հետ միասին հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների և համայնքների բնակիչների հետ։ Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ նախարար Գրիգորյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին։ Խնդիրների մի մասի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ պարզաբանելու ճշգրտման կարիք ունեցող հարցերը և պատասխանների մասին տեղեկացնելու քաղաքացիներին։
ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցներով նախատեսվում է գնել շինություն, որտեղ տեղակայվելու են բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաև վերոհիշյալ շինությունում, ծանոթացել առաջարկվող պայմաններին։
Էրիկ Գրիգորյանը նաև աշխատանքային քննարկում է անցկացրել բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ, որի ժամանակ ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Բնապահպանության նախարարը կարևորել է պահպանման ռեժիմի ուժեղացումը՝ ինչին միտված է ստորաբաժանումներն ամենագնացներով ապահովելու և կարողությունների մեծացման միջոցառումները։ Նշվել է, որ տրամադրված տրանսպորտային միջոցների մի մասը հագեցվելու են նաև հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կստեղծի հրդեհների դեմ պայքարել դժվարամատչելի տեղանքներում։
Այցի երկրորդ օրն աշխատանքային խմբի ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում իրականացրած միջոցառումներին։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...