21:00 03.11.2024
Դդմի սերմերը կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, ծառայել որպես մանրաթելերի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր և նորմալացնել արյան ճնշումը: Այս մասին Healthnews-ին ասել է բրիտանացի թերապեւտ Քեթրին Հայաթը։
Բժշկի խոսքով՝ դդմի սերմերը մի շարք օգտակար հատկություններ ունեն։ Դրանք կարող են ունենալ հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաքաղցկեղային ազդեցություն, ինչպես նաև նվազեցնել շաքարախտի և հիպերտոնիայի ռիսկը: Այս առավելությունները պայմանավորված են դդմի սերմերի՝ հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմի բջիջները անկայուն մոլեկուլներից, որոնք կոչվում են ազատ ռադիկալներ:
Դդմի սերմերը հարուստ են նաև բջջանյութով (բուսական սննդային մանրաթել), որն օգնում է աղիներին պայքարել բորբոքման դեմ և մեծացնել օգտակար բակտերիաների քանակը, ինչպես նաև պահպանել արյան շաքարի օպտիմալ մակարդակը։
Հայաթը հավելել է, որ մթերքը կարող է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը: 2013 թվականին առնետների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել դա։ Բացի այդ, դդմի սերմերը ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:
23:44 22.07.2025
Կապուտան/Գոգի լիճը Հայաստանի ամենախոր լճերից մեկն էԶանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագում ունեցող Կապուտան/Գոգի լիճը գտնվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Զանգեզուր» արգելավայրում։ Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։ Մանրամասները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեսանյութում: ...
23:39 22.07.2025
Եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին. ՊԵԿՊԵԿ-ից հայտնել են, որ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային […] ...
23:36 22.07.2025
Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվեց Ռենջերների միջազգային օրվա շրջանակում անցկացվող «Ռենջեր» մրցանակաբաշխությունըՀուլիսի 21-ին անցկացվեց «Ռենջեր» մրցանակաբաշխությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզպետը, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմն ու ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարը. «Էկոպարեկային ծառայությունն այսօր […] ...
23:30 22.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:24 22.07.2025
Կիպրոսի հույների փորձով արցախահայերը կարող են հատուցում պահանջել Ադրբեջանից կորսված գույքի դիմացԿիպրոսում այս օրերին նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավման տարելիցը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Հյուսիսային Կիպրոսում հույների մասնակցությամբ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որը Արտյոմ Երկանյանին ուշագրավ է թվացել: Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչպե՞ս են սովորաբեր Հյուսիսայիյ Կիպրոսի իշխանությունները վերաբերվում հյուների կողմից իրենց գույքային իրավունքը վերականգնելու փորձերին և արդյո՞ք այդ […] ...
23:15 22.07.2025
46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...