Ո՞ր պետությունների ղեկավարներն են բոյկոտում Բաքվում անցկացվող COP29 կոնֆերանսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Ո՞ր պետությունների ղեկավարներն են բոյկոտում Բաքվում անցկացվող COP29 կոնֆերանսը

22:08 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի օրը Բաքվում իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի փոփոխության հարցով СOP29 միջազգային կոնֆերանսը: Ադրբեջանի կողմից հարվիրված ոչ բոլոր գործիչներն են համաձայնվել մեկնել Բաքու: Ո՞ր միջազգային կազմակերպություններն են ներկայացված լինելու, և արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և մանրամասներ ներկայացրել «Հորիզոն»-ի տաղավարում․

«Դե իհարկե, ՄԱԿ-ը առաջին անձով է ներկայացված լինելու: Անտոնիո Գուտերեշը կմեկնի Բաքու, քանի որ հենց ՄԱԿ-ն է կազմակերպում այս կոնֆերանսը: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որքան հասկանում եմ, նույնպես մասնակցելու է: Այդ կոնֆերանսին մասնակցության նախնական համաձայնություն էր տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, և Ալիևի համար չափազանց կարևոր էր նրա մասնակցությունը: Անգամ ծրագրում հիշատակվում է այն մասին, որ նա պետք է ելույթ ունենար հենց բացման օրը, սակայն երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մեկնելու Բաքու, և այդ կապակցությամբ Ադրբեջանում զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել: Ոչ միայն քննադատում են նրան, այլև մեղադրում են շանտաժի մեջ և համարում, որ տեղի ունեցածը դեմարշ է: Սա հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից ինչ-որ նախապայման է եղել, որը Ալիևը հրաժարվել է կատարել, և չի բացառվում, որ այդ նախապայմանը անուղղակիորեն կապված է եղել Հայաստանի հետ:

Իհարկե, չեն մասնակցելու նաև Եվրախորհրդարանի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը. նրանց անգամ հրավեր չի ուղարկվել: Դա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ մի քանի օր առաջ Եվրախորհրդարանում տեղի ունեցավ գիտաժողով, որը կոչվում էր «COP 29 Բաքվում. թաքցնելով էթնիկ զտումները»: ԵԽԽՎ գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը, ով նախաձեռնել էր ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը, ցանկացել էր մասնակցել COP 29-ին և մտադիր էր հայտ ներկայացնել, սակայն Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ բոլոր ԵԽԽՎ պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության սառեցման օգտին, պերսոնա նոն գրատա են Ադրբեջանում: Հավանաբար չեն մասնակցի Եվրախորհրդարանի այն 52 պատգամավորները, խոսքը այն պատգամավորների մասին է, ովքեր դիմել էին ԵՄ-ին և տարբեր կազմակերպությունների, կոչ անելով պահանջել Ադրբեջանի իշխանություններից մինչև կոնֆերանսի գումարումը ազատ արձակել հայ ռազմագերիներին: 17 միջազգային կազմակերպություններ դիմել են նույն պահանջով, և այդ կազմակերպությունների ղեկավարները նույնպես Բաքու չեն հրավիրվել»:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP