07:26 18.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։
Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է ստեղծել մինչև հոկտեմբերի 15-ը։ Գոտուց դուրս կբերվեն արմատական տրամադրություններով գրոհայինները։ ՌԴ նախագահի խոսքով՝ բոլոր ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինությունների դուրսբերումը պետք է կատարվի մինչև հոկտեմբերի 10-ը։
Իր հերթին Էրդողանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները կմնան ապառազմականացված գոտում։ Թուրքիան կամրապնդի իր դիտակետերն Իդլիբում։
Էրդողանի խոսքով՝ ձեռք բերված որոշումները թույլ կտան կանխել մարդասիրական ճգնաժամն Իդլիբում։ Պուտինը համաձայնել է, որ բանակցությունների ընթացքում հաջողվել է հասնել լուրջ և համակարգված որոշումների։
Բանակցությունների արդյունքներով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա թուրք պաշտոնակիցն ստորագրել են հուշագիր՝ Իդլիբի ապառազմականացված գոտում իրադրության կայունացման մասին։
Սոչիում երկու նախագահների բանակցությունները շարունակվել են ավելի քան 4 ժամ։ Պուտինը բանակցություններն անվանել է կառուցողական և բովանդակալից։ Սա վերջին 10 օրում երկու առաջնորդների երկրորդ հանդիպումն էր։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...