Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ը

23:20 08.11.2024

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը դատախազության պահանջով մինչև դեկտեմբերի 2-ը կասեցրել է բոլոր ծրագրված միջոցառումները՝ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտությանը: Այս մասին ասված է դատավոր Տանի Չատկենի որոշման մեջ։

Նա բավարարել է ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նախկինում ներկայացված միջնորդությունը։ Վերջինս դատարանին խնդրել է չեղարկել նախաքննության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներն ու նիստերը։ Սմիթը նշել է, որ «նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ակնկալվում է, որ ամբաստանյալը կհաստատվի որպես Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ 2025 թվականի հունվարի 6-ին, իսկ երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին»:

Հատուկ դատախազը բացատրել է, որ մեղադրող կողմը պետք է «գնահատի այս աննախադեպ հանգամանքները և որոշի համապատասխան ընթացքը»:

Սմիթն ասել է, որ իր գրասենյակը «կներկայացնի զեկույց կամ այլ կերպ կտեղեկացնի դատարանին դեկտեմբերի 2-ին իր քննարկումների արդյունքների մասին»: Պաշտպանական կողմն այս սցենարի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։

Սմիթը 2023 թվականի օգոստոսին հայտարարել էր Թրամփի դեմ չորս հոդվածներով մեղադրանքներ առաջադրելու մասին։  Հանրապետականին առաջադրված ամենածանր հանցագործությունների համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն էր։

Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Թրամփի դեմ երկու դաշնային քրեական գործերով հետաքննությունը դադարեցնելու հնարավորությունը՝ նախքան նրա պաշտոնը ստանձնելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:06 10.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP