15:00 11.10.2017
Հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացվող կիսամարաթոնով պայմանավորված՝ առավոտյան ժամը 07:00-13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Ժ. 07:00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինի Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:
Ժ. 08:00-ից փակ կլինի Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:
Ժ. 08:30-ից փակ կլինեն Ստ. Շահումյանի անվան Հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի թողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան փողոցները և Սախարովի հրապարակը:
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...