20:35 09.11.2024
Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
«Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան – «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո – «Փյունիկ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:
Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը կսկսի նոյեմբերի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանում կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ նոյեմբերի 17-ին կյուրընկալվի Լատվիայի հավաքականին»,-ասված է հաղորդագրության մեջ:
14:40 19.05.2025
Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչում12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին14:32 19.05.2025
Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի ԵրևանՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...
14:28 19.05.2025
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժածՄայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
14:25 19.05.2025
Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...
14:18 19.05.2025
«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...
14:10 19.05.2025
Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասինՆախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...