Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. նախարար

10:58 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարում ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը երաշխավորելուն, ինչպես նաև տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստելուն»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա համոզված է, որ 2025 թվականի բյուջեի հաջող կատարման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվելու է, որ այս կառավարությունը լավագույնս է հաջողել իր ծրագրային խոստումներին հավատարիմ մնալու հարցում:Նախարարը հիմնավորեց  նաև, թե ինչու է կառավարությունը կարևորում ծախսերի արդյունավետության բարձրացումը:

«Տնտեսությունը թևակոխել է մի փուլ, որի ընթացքում տնտեսական աճի և դրանից գեներացվող եկամուտների աճի տեմպերը դեպի որոշակի բնականոն մակարդակներ վերադառնալու միտում ունեն: Այս պայմաններում մենք պետք է մեր հասարակության յուրաքանչյուր միավոր վճարած հարկերն ավելի մեծ խնամքով ու խոհեմությամբ ծախսենք՝ զուգահեռ ջանքեր գործադրելով ստվերի նվազման վերջին տարիների անշեղ ընթացքը պահպանելու  ուղղությամբ:

Միայն այն, որ 2025 թվականին կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և առաջին հերթին ինքներս մեզ ենք արդյունավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

21:27 02.05.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

BACK_TO_TOP