23:04 13.11.2024
Ադրբեջանը ցանկանում է արդեն մոտակա շաբաթների ընթացքում վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ի՞նչն էր խանգարում դա անել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հետաքրքիր է, որ այդ թեմայի շուրջ, երկու օրվա ընթացքում արտահայտվել է առնվազն 5 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա:
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, քանի որ մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի ողջ ուշադրությունը սևեռված է լինելու COP29-ի վրա, պատճառը դա է, որ առաջխաղացում չկա:
«Վստահորեն ասում եմ, որ դեկտեմբերի սկզբից կվերսկսվի գործընթացը՝ խաղաղ համաձայնագրի տեքստի վերաբերյալ»,-ասել է Հաջիևը։
Ընդ որում նա Հայաստանին է դրանում մեղադրել, որ վերջին շաբաթներին, իբրև թե, որևէ տեղաշարժ չկա, որ «Հայաստանը ժամանակին չի պատասխանել Ադրբեջանի առաջարկներին, ինչի հետևանքով որոշակի դանդաղեցում կա գործընթացում»:
Իրականում իրականությունը 180 աստիճանով հակառակն է, քանի որ Հայաստանն այդ համաձայնագրի տեքստի 10-րդ խմբագրումը դեռևս օգոստոսին է ներկայացրել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը պատասխանել է միայն հոկտեմբերի վերջին օրերին, հաջորդ անգամ արդեն կարծես ավելի արագ է պատասխանել՝ նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացավ փաստաթղթի 11-րդ խմբագրումը և հավանաբար շուտով իր դիտարկումները կանի:
Խնդրին երեկ անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը»:
Ի՞նչ են ասում Բաքվում՝ կոնկրետ ո՞ր կետերի շուրջ են լինելու բանակցությունները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...