Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

19:45 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:

Ողջունելով ներկաներին` նախարարը շնորհավորել է թանգարանին հրաշալի միջավայրի ձևավորման համար.

«Այս տարին թանգարանների համար շատ կարևոր էր, քանի որ վերջապես ունեցանք «Թանգարանների մասին» օրենքը, որով մի շարք կարևոր հարցեր լուծելու հնարավորություն ենք ստանում, և արդեն այսօր, երբ իրականացվում են օրենքից բխող ենթաօրենսդրական մշակումները, պարզ է դառնում, որ թանգարանների զարգացման համար դրվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ոլորտի քաղաքականությամբ պետք է օգնենք զարգանալու և նոր ծրագրեր ու հեռանկարներ բացելու»:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ տարին կարևոր էր նաև նրանով, որ ՀՀ կառավարությունը 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն.

«Սա նշանակում է, որ մեր թանգարանները ստացել են հնարավորություն տալու իրենց առաջարկները, և այն արժեքավոր նմուշները, որոնցով պետք է համալրվեն թանգարանների հավաքածուները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ կարող են պետության աջակցությամբ ձեռքբերվել: Կարծում եմ՝ սա մեր թանգարանների համար լավ հնարավորություն է՝ նմուշները պարբերաբար թարմացնելու: Թանգարանն այն վայրն է, որտեղ, բացի նմուշներ տեսնելուց, պետք է զգալ ամենակենդանի միջավայրը: Այս թանգարանը դրա լավագույն վկայությունն է, որտեղ զգում ես շունչը, տրամադրությունն ու շարժումը, լսում ես ձայները»:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը պետք է նպաստի թանգարանների մարքետինգային քաղաքականության և վարչատնտեսական կառավարման բարելավմանը: Նախարարին ներկայացվել է՝ Ալեքսանդր Սպենդիարյանը սիրել է հյուրերի համար անակնկալ նվագել, և թանգարանն էլ ավանդույթ ունի տարվա մեջ բացառիկ դեպքերում հնչեցնելու նրա դաշնամուրը: Այդ առիթներից մեկը պատանի սպենդիարյականների երդման արարողությունն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու այդ գործիքով։

Ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Ինտերակտիվ նոր ձևաչափով ներկայացված է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն տվել նորերի ստեղծմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

BACK_TO_TOP