10:45 17.11.2024
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը միավորը կիսեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի, Ռոբերտ Հովհաննիսյանը` մոլդովացի Ալեքսանդր Մոթիլևի, Էմին Օհանյանը` գերմանացի Ռասմուս Սվանեի, Արամ Հակոբյանը` իտալացի Դանիելե Վոկատուրոյի, Գաբրիել Սարգսյանը` լեհ Յան Մալեկի, Մամիկոն Ղարիբյանը` ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիի հետ:
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտվեց լեհ Շիմոն Գումուլարժին: Հայաստանի ներկայացուցիչներից միակ հաղթանակը տարավ Էրիկ Գասպարյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, երեքն էլ ունեն 6-ական միավոր և բաժանում են 4-22-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 7 միավոր:
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:33 19.05.2025
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել ենԿառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...
23:25 19.05.2025
Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումըԱստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:17 19.05.2025
Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականՌուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...
23:10 19.05.2025
Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...
22:57 19.05.2025
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...