13:47 19.11.2024
Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը որոշվել է Պաշտպանության նախարարության մասնագետների և պատասխանատուների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը՝ անդրադառնալով մի խումբ ըմբիշների դժգոհությանը՝ իրենց Հայաստանի հավաքականի կազմում չներառելու վերաբերյալ:
«Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի հավաքականը: Մրցաշարին այլ մարզիկների ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները»,-ասաց Դավթյանը:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի կարծիքով՝ այս առաջնությունը կարող է ցույց տալ, որ սպորտը կարող է միավորել և խաղաղություն բերել:«Այս առաջնությունն անցկացվում է ամենաարդար պայմաններում, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի և Հակադոպինգային միջազգային կառույցների չափանիշներին համապատասխան»,-ասաց Նիլտոնը:Հայաստանից Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը կմասնակցեն` Տիգրան Մինասյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը կգլխավորի Արմեն Բաբալարյանը։ Ազատ ոճային ըմբիշների գլխավոր մարզիչը կլինի Ավետիք Վարդանյանը, թիմում ընդգրկված են` Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արտավազդ Հարությունյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) եւ Հենրիկ Հայկյանը (120 կգ):
Զինվորականների ըմբշամարտի 37- րդ աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից: Ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ իրենք չեն ներառվել Հայաստանի հավաքականի կազմում, որը մասնակցելու է Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի առաջնությանը։ Նրանք նաև մտահոգություն էին հայտնել, որ իրենց որևէ պարզաբանում չի ներկայացվել, թե որն է իրենց հավաքականի կազմում չներառելու պատճառը։
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...