22:20 19.11.2024
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպվել են քննարկումներ, սական դեռեւս կան խնդրահարույց դրույթներ: Այս մասին նշել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 19-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մանրամասնել է փոփոխությունների էությունը: Նրա խոսքով օրենսդրական կարգավորման դաշտ է բերվում ինքնազբաղ ստեղծագործողների կարգավիճակը:
«Մեր նպատակադրումը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ փորձում ենք դաշտը կարգավորել ու ճանաչել ինքնազբաղներին, որպեսզի ճգնաժամային պահերին կարողանանք միմյանց հետ հարաբերվել: Ինքնազբաղությունը բավականին արագ աճող ոլորտ է ամբողջ աշխարհում, եւ մտածում ենք աստիճանաբար անհատ ձեռներեցությունից ինքնազբաղություն անցնելու ճանապարհը որդեգրել»,- նշել է Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորը ներկայացրել է նաեւ ոլորտում ատեստավորում անցկացնելուն վերաբերող կարգավորումները: Նշվել է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը մասնագիտական կլինի եւ կաշխատի մասնագիտական հանձնաժողովների հետ, քանի որ դրանք են իրականացնելու լիազոր մարմնի քաղաքականությունը:
Մշակութային հաստատությունների կարգավիճակի մասով հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ փորձ է արվում դրանք բաժանել ըստ իրենց նշանակության: Ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կպահպանեն իրենց կարգավիճակը:
Թագուհի Ղազարյանը հավելել է, որ առաջարկվող կարգավորումները հիմնադրույթներ են, որոնք հետագայում պետք է առանձին օրենքներում տեղայնացվեն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մանրամասնել է այն կարգավորումները, որոնք վերաբերում են արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, պետական աջակցության ծրագրերին մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությանը, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովմանը, մշակույթի ապակենտրոնացմանը եւ համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը:
Նախագծով տրվել է «մշակույթ» սահմանումը, այն մարդկանց սոցիալական խմբերի կամ հանրային միավորումների ստեղծած արժեքների, համոզմունքների, սովորությունների, ավանդույթների եւ հասարակական համակեցության կանոնների ու վարքագծի ամբողջություն է, սոցիալական, տնտեսական եւ ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը եւ համախմբում նրանց ընդհանրական աժեքների շուրջ:
Առաջին անգամ օրենքով տրվում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող անձի սահմանումը. դա մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ մատուցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձն է:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ տրվել են նաեւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ», «մշակութային հարստություն» եւ «մշակութային ժառանգություն» սահմանումները: Մանրամասն ներկայացվել են նաեւ առաջարկվող այլ փոփոխություններ:
Քննարկմանը մասնակցող մշակույթի գործիչները, ազգային կարգավիճակ ունեցող հաստատությունների ղեկավարներն ու արվեստագետները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու նպատակահարմարության, Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության ու կարգավիճակի, «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների առնչությամբ: Կարծիք է հնչել, որ «ինքնազբաղ» հասկացությունը չի արտահայտում ստեղծագործական աշխատանք կատարողին բնորոշ առանձնահատկությունները: Խնդրահարույց է համարվել մշակութային կազմակերպություններին ազգային կարգավիճակ չշնորհելն ու պետական եւ ազգային կարգավիճակները նույն հարթության վրա դիտարկելը: Անդրադարձ է եղել նաեւ հեղինակային իրավունքների պահպանությանը, ատեստավորման գործընթացին, արվեստում մրցակցության ապահովմանը, անկախ ստեղծագործական գործունեություն իրականացնող թատրոնների գործունեությանը եւ իրավական հստակեցման կարիք ունեցող մի շարք խնդիրների:
ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ փաստաթուղթը դեռեւս մշակվում է, հնչած որոշ առաջարկներ հաշվի կառնվեն լրամշակումների փուլում:
Նշենք, որ քննարկումը նախաձեռնել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Էլինար Վարդանյանը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...