«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+25.42 oC

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ:

«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ նա խաղացել էր նաև Արգենտինայի հավաքականում:

Օրեր առաջ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

15:41 20.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի […] ...

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

15:36 20.05.2025

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցը

15:30 20.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը համարում է դրական քայլ ուկրաինական կարգավորման համար։ «Կարծում եմ՝ լավ նշան է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել։ Մինչև հունվար Ռուսաստանի հետ բանակցություններ չեն եղել։ Կարծում եմ՝ դրական է, որ Թրամփը բացեց հաղորդակցության ուղի Ռուսաստանի նախագահի հետ», – ասել […] ...

Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով

15:22 20.05.2025

Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում […] ...

Առցանց քննարկում թվային դրոշմավորման գործընթացի վերաբերյալ

15:07 20.05.2025

Առցանց քննարկում թվային դրոշմավորման գործընթացի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն E-Mark ընկերության հետ համատեղ տնտեսվարողների հետ կազմակերպել է առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացի վերաբերյալ։ Օրենսդրական կարգավորումներից մինչև գործնական կիրառում և վարչարարություն. քննարկման առցանց օրակարգը բավականին ընդգրկուն է։ Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում, բիզնեսը կարճ ժամանակում հնարավորություն է ստացել պարզաբանումներ ստանալ անմիջապես պատասխանատուներից։ Ներկայացվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը համակարգում գրանցելու, […] ...

SHANTNEWS

15:00 20.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP