Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

«Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն:

Մինչդեռ տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է: Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը նշանակում է, որ հասարակությունում նրանց իրավունքների հետ կապված առկա են խնդիրներ: Կարևոր չէ, մեծ են այդ խնդիրները թե փոքր: Փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»,- ասել է Պաշտպանը:
Պաշտպանն անդրադարձել է նաև ընտանեկան բռնության դեպքերին, որոնց զոհ են դառնում նաև երեխաները:

«Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, տնտեսական և բռնության այլ տեսակների մասին է: Դա ուղղված է, ի թիվս այլնի, կանանց դերակատարությունը հասարակական կյանքում նվազեցնելուն»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն անդրադարձել է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա անհանդուրժողականությանը:

«Անհանդուրժողականությունը հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Ավելին, կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդրի մասին՝ իրավունքների բաժանմանը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին ուշադրություն է կենտրոնացվում, շատերի կողմից դա ներկայացվում է որպես իրավունքի «անկարևոր» տեսակ և երկրորդային գործունեություն: Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Հանդիպման վերջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

BACK_TO_TOP