14:41 06.04.2018
Հատուկ քննչական ծառայությունում պարզվում են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրունզե և Վահե Բադալյանները 2018թ.-ի հունվարի 1-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ ծեծկռտուք էին սկսել:
Բադալյանները հյուրանոցի այցելու Հ. Գալստյանին հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ նա ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե և Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հյուրանոցի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, հայհոյանքներ տալով, հարձակվել են Հ. Գալստյանի վրա և սկսել ծեծել նրան: Ֆրունզե Բադալյանը փորձել է նաև դանակով հարվածել նրան: Տղամարդիկ հարվածել են նաև Հ. Գալստյանի որդուն:
Վահե և Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում և հեռացել:
Սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներ և դանակով զինված ևս 7-8 հոգու, որոնց թվում է եղել նաև արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանը:
Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը, որպես զենք օգտագործվող, մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Կռվի մասնակից Հովիկ Հովակիմյանն էլ դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել և սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:
Այնուհետև Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները վնասել են հյուրանոցի սեփականատիրոջ ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե և Վահե Բադալյաններն էլ, խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով, ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին և նրա որդուն՝ հեռացել են:
Խուլիգանական գործողությունների հետևանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը, որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:
Ֆրունզե Բադալյանին, Վահե Բադալյանին, Հովիկ Հովակիմյանին և Արտակ Բադալյանին մեղադրանքներ են առաջադրվել: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...