Փողոցային պայքարի հարցում հերթը տղամարդկանցն է. Անի Զախարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Փողոցային պայքարի հարցում հերթը տղամարդկանցն է. Անի Զախարյան

15:30 06.04.2018

Այս պահին կառավարությունն այնպիսի փուլում է գտնվում, այնպիսի մոտեցումներով է առաջնորդվում, որ հեղափոխական կոչեր հնչեցնելու կաիրք  չկա», այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պայքարի որ տարբերակն է ընտրելու ակտիվ քաղաքականություն վերադառնալով:

«Ես արդեն մայր եմ առաջնահերթ, հետո նոր քաղաքական գործիչ: Այս փուլում ես չեմ կարող իմ նորածին երեխային թողնել և դուրս գալ հրապարակային ինչ-որ պայքարի: Բավ է, 5 տարի մոտավորապես ես հրապարակային նման պայքարի մեջ եղել եմ և որպես կին իմ լուման ունեցել եմ այդ պայքարում, հասարակակական գիտակցության զարգացման և հասունացման գործընթացում: Հիմա թող շարունակեն տղամարդիկ, սակայն եթե ես զգամ, որ երկրի վիճակն այնպիսին է, որ իսկապես հարկավոր  է դուրս գալ հրապարակ և համախմբել հասարակությանը, ապա միանշանակ ես պատրաստ եմ»,- ասել է Անի Զախարյանը:

Հիշեցնենք, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության վերաակտիվանալու հանգամանքը պարզ դարձավ այս տարվա մարտի 4-ին, երբ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ կուսակցությունը տվել է գիտության, կրթության, մշակույթի գործիչների Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբման համահայկական ծրագրի մեկնարկը:

«Այս ծրագիրը գործելու է ազգ-ընտանիք գաղափարախոսության ներքո: Ազգ-բանակ կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ առաջին հերթին լինենք ազգ-ընտանիք: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միշտ եղել են մեկ եռամիասնություն, մեկ ամբողջական ազգային ընտանիք, և ուրեմն ժամանակն է հանուն այդ եռամիասնության միավորել այդ երեք ազգային բևեռների առողջ ներուժը: Մենք կարող ենք առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ միմյանց վերաբերվենք որպես մեր ընտանիքի անդամի, ժամանակն է դառնալ մեկ հոգևոր-գիտակցական մշակույթի լիիրավ անդամ, հարգենք և սիրենք միմյանց մեր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, վերաբերվենք միմյանց, ինչպես կվերաբերվեինք մեր եղբայրներին և քույրերին, այլապես այս ազգային բևեռացումը մեզ կործանման է տանում: Ժամանակն է մի կողմ դնել իշխանություն-ընդդիմություն ձևական ջրբաժանը, և որպես մեկ ազգային ընտանիք լծվենք մեր հայրենիքը, մեր պետությունը շենացնելու նվիրական գործին: Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունն առաջինն է իր դրոշը խոնարհում այդ գաղափարախոսության ներքո: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պահանջատեր լինել միմյանց նկատմամբ: Ազգային բազմակողմանի պահանջատիրություն՝ ազգ-ընտանիք գաղափարախոսության ներքո»,- ասված է ֆեյբուքյան հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP