19:14 18.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից:
«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը Հայաստանից տարված ցուցանմուշներն են: Ցուցադրության համադրողն է դոկտոր Հելեն Էվանսը»,- տեղեկացրել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Հայաստանի պատմության թանգարանը Մետրոպոլիտենում կներկայացնի 34 ցուցանմուշ, այդ թվում՝ քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ և այլն: Տնօրեն Գրիգոր Գրիգորյանի բնորոշմամբ՝ ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում է քրիստոնեությունը: Հայաստանը ներկայանում է իր քրիստոնեական շրջանով:
Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 28 ձեռագրերի հիմնական մասը, ինչպես տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, ավետարաններ են, աստվածաշունչ գրքեր, նաև պատմական անձանց ներկայացնող ձեռագիր նմուշներ: Մատենադարանը ներկայանում է նաև հարուստ մանրանկարներով:
«Ներկայացված են հայ գրչության բոլոր խոշոր կենտրոնները»,- վստահեցրել է Մատենադարանի տնօրենը:
Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտել է, որ բանակցությունների ընթացքում հենց «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որպեսզի իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը: Հոգևորականն իր խոսքում երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, ովքեր չորս տարի առաջ «Մետրոպոլիտեն» թանգարանից, նրա խոսքով, կարողացան «կորզել» այս ցուցահանդեսը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ընդգծել է հատկապես նախաձեռնության հեղինակ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ևս իր խոսքն ավարտել է երախտագիտությամբ՝ ուղղված բոլոր այն անհատներին ու կառույցներին, ում շնորհիվ իրականություն է դառնում այս հրաշալի գաղափարը:
«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...