20:08 28.11.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու:
Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ նախատեսող՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը՝ մի շարք սկզբունքային նորամուծություններով:
Առանձնացնելով օրենքի որոշ դրույթներ՝ նա շեշտել է, որ ներդրվել է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ, ինչպես նաև նոր մեխանիզմ, ըստ որի կողմերի փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը։
Նա հիշեցրել է, որ վերոգրյալը հնարավոր էր միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց լրացուցիչ ծախս, հավելյալ երկար ժամանակ էր պահանջում: Անդրադառնալով օրենքի բարեփոխմանը՝ Լևոն Բալյանը նշել է, որ վարույթ ունեցող քաղաքացին օրենքի կիրառումից հետո որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել այն՝ վարձավճարը ու վաճառքի գինը վճարելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին: Նա ներկաներին պատմել է նոր օրենքի ուժով կատարողական թերթի հնացած ինստիտուտից հրաժարվելու մասին:
«Նոր օրենքի կիրառումը հնարավորություն կտա նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի, հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը»,-եզրափակել է նախարարի տեղակալը:
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...