17:30 30.11.2024
Ֆուտբոլի 2026 թ. աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը լինելու է չորրորդ զամբյուղում։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են վիճակահանության բոլոր զամբյուղները։ Առաջին զամբյուղում հայտնվել են Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի 8 մասնակիցները և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձր դիրք զբաղեցնող ևս չորս հավաքականներ։
Վիճակահանության ժամանակ ձևավորվելու է 12 խումբ` կազմված 4 և 5 հավաքականներից։ Խմբերի հաղթողները դուրս են գալու աշխարհի առաջնության խմբային փուլ։ Երկրորդ տեղը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի լավագույն չորս թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում և վիճարկելու են ևս չորս ուղեգիր։
Ռուսաստանի ազգային հավաքականը որակազրկման պատճառով չի մասնակցելու ընտրական փուլին և չի կարող նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։
ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին Ցյուրիխ քաղաքում։ Հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտի 21-ից 2026 թ. մարտի 31-ը։
Վիճակահանության զամբյուղները.
Առաջին զամբյուղ. Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա։
Երկրորդ զամբյուղ. Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։
Երրորդ զամբյուղ. Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել։
Չորրորդ զամբյուղ. Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։
Հինգերորդ զամբյուղ. Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...