15:48 30.11.2024
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ:
Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։
Նշանակվել էին դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել բազմաթիվ անձինք, առգրավվել և զննության էր ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչների պարունակությունը։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։
Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսե;ով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։
Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:
Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։
Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...