22:33 01.12.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը կոչ է արել իսլամական պետություններին աջակցել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, հայտնում է IRNA-ն:
Նախագահն ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում ռազմական գործողություններ և չի ցանկանում վերանայել սահմանները իր հարևանների հետ։ Բացի այդ, նա հիշեցրել է դիվանագիտության հաջողությունները տարածաշրջանի այլ երկրների հետ Իրանի հարաբերություններում։
«Օրինակ, առաջին անգամ տարածաշրջանի բոլոր երկրները դատապարտեցին Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, և ես գովաբանում եմ մեր հարևաններին իրենց ճիշտ դիրքորոշման համար»,- նշել է Փեզեշքիանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին։
Այս շաբաթ հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում: Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր։ Ապստամբների հրամանատարությունը պնդում է, որ վերահսկում է, մասնավորապես, Հալեպ քաղաքի զգալի մասը, այդ թվում՝ կենտրոնական թաղամասերը։ Քաղաքի օդանավակայանը փակ է։
Իրենց հերթին սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական զորքերը ամրապնդել են պաշտպանական գծերը Համա նահանգում և այլ շրջաններում: Ավիահարվածներ են իրականացվում հակակառավարական խմբավորումների դեմ։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում10:40 19.05.2025
Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրիԻրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...
10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:25 19.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...
10:17 19.05.2025
ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչումԱրհեստական բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։ «Արհեստական բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, […] ...
10:10 19.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 19.05.2025
Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովըԵրկուշաբթի օրը Լոնդոնի Lancaster House-ում տեղի կունենա Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության և առևտրի ոլորտներում և նոր էջ բացել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների պատմության մեջ Brexit-ից հետո։ Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար […] ...