14:08 02.12.2024
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի պատասխանատուների և մեղավորների հարցին՝ ընդգծելով, որ մեկ պատասխանատու և մեղավոր մատնանշելը սխալ մոտեցում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը հայտարարեց, որ, չնայած պատերազմի պատասխանատվության զգալի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերագրում, կա ավելի լայն համատեքստ, որը պետք է հաշվի առնել։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել։ Ես դա հասկացել եմ երկար ուսումնասիրություններից հետո»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ այդ մասին ինչ-որ պահի հանդես կգա հայտարարությամբ։Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմա չի ներկայացնում իր գնահատականները պատերազմի վերաբերյալ, Նազարյանն ընդգծեց, որ այսօր այդ քայլն անիմաստ է։
«Բայց ես այդ մասին խոսելու եմ այն պահին, երբ զգամ, որ իմ խոսելն այս երկրին մի գրամ օգուտ կտա»,- հավելեց Նազարյանը։
Նա նաև նկատեց, որ իր հայտարարությունը հեշտությամբ կարող է կեղծ մեկնաբանությունների և մանիպուլյացիաների ենթարկվել։
«Ես ո՛չ լրատվամիջոցներ ունեմ, ո՛չ յութուբյան կեղծ ալիքներ, որ դնեմ այդ կեղծիքների ու մանիպուլյացիաների դեմ պայքարեմ։ Ես դա ասելու եմ մի անգամ և այն պահին, երբ զգամ, որ դա մեր ազգի ու պետության համար ճիշտ է»,- ավելացրեց պատգամավորը։
Գեղամ Նազարյանը շեշտեց, որ Հայաստանի պատմությունն ու մշակութային մոտեցումները հաճախ հանգեցրել են սխալ ընկալումների։ «Մեզ բերել հասցրել են նրան, որ մի հոգի կարող է որոշել ազգի ճակատագիրը, բա մնացածը ի՞նչ էին անում»,- եզրափակեց նա։Գեղամ Նազարյանն ավելի վաղ հայտարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Ընդդիմադիր խմբակցության ներսում դժգոհություն էր առաջացրել Գեղամ Նազարյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց չկա։ Խմբակցությունում քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել, որ Գեղամ Նազարյանը կլքի խմբակցությունը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում10:10 19.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 19.05.2025
Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովըԵրկուշաբթի օրը Լոնդոնի Lancaster House-ում տեղի կունենա Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության և առևտրի ոլորտներում և նոր էջ բացել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների պատմության մեջ Brexit-ից հետո։ Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար […] ...
09:51 19.05.2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 […] ...
09:50 19.05.2025
Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը։ «Շնորհավորում եմ Նիկուսոր Դանին, կեցցե ազատ Ռումինիան»,-գրել է Լեհաստանի վարչապետը X-ում։ Մայիսի 18-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դա պայքար էր «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնի և Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ […] ...
09:42 19.05.2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորություններըԱյսօր Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: ...
09:39 19.05.2025
Լիբիան հրադադարի կոմիտե է ստեղծվելԼիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) և Լիբիայի նախագահական խորհուրդը ստեղծել են զինադադարի կոմիտե, որը կօգնի երկրում մշտական հրադադար հաստատել, հայտնում է UNSMIL-ը սոցիալական ցանցերում: «Նախագահական խորհուրդը և UNSMIL-ը ստեղծել են հրադադարի կոմիտե՝ հիմնվելով այս շաբաթ ձեռք բերված փխրուն խաղաղության վրա: Կոմիտեն նպատակ ունի դյուրացնել մշտական հրադադարը՝ կենտրոնանալով բոլոր խաղաղ բնակչության պաշտպանության վրա և համաձայնեցնել Տրիպոլիի […] ...