15:20 02.12.2024
Համայնքի ղեկավարի կամ ավագանու մանդատների լիազորությունների դադարեցման դեպքում առաջացող իրավական վակուումը դարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։
«Այդ իրավական վակուումը պետք է շատ արագ համալրվի և դրան է ուղղված այս նախագիծը։ Նախագիծը վերաբերվում է հետևյալ իրավիճակին, երբ արդեն իսկ ավագանին ցրված է կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և այդ վաղաժամկետ դադարեցման պահին չկա որևիցե անձ, ով լեգիտիմ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հանդիսանալ կամ դիտարկվել որպես համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագիծը նախատեսում է, որ համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունների դադարեցման դեպքում, եթե չկա օրենսդրությամբ լիազորված անձ, ով կարող է ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, ապա ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համապատասխան մարմինը․գյուղական համայնքների դեպքում՝ մարզպետը, այլ համայնքների դեպքում՝ վարչապետը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։Նրա խոսքով՝ լուծումը ժամանակավոր է, որը կտևի մինչև նոր ավագանու ձևավորումը։ «Պաշտոնակատարը կունենա լիազորություն իրականացնել համայնքի ղեկավարի գործառույթները, մասնավորապես՝ կազմակերպել ընտրական գործընթացը և ապահովել համայնքի բնականոն գործունեությունը»,-ընդգծեց Վարդանյանը։
Նա հավելեց, որ նախագիծը նախատեսվում է քննարկել արտահերթ նիստի ընթացքում՝ ապահովելու արագ լուծում Գյումրիում և նմանատիպ այլ համայնքներում առկա իրավիճակներին։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում10:47 19.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...
10:40 19.05.2025
Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրիԻրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...
10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:25 19.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...
10:17 19.05.2025
ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչումԱրհեստական բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։ «Արհեստական բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, […] ...
10:10 19.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...