Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

19:02 02.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը` ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՔԿ աջակցող անձնակազմի ղեկավարության մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իր ղեկավարման ներքո ընդհանուր աշխատանքների հետագա կազմակերպմանը, քրեական վարույթներով նախաքննության արդյունավետությունը, որակը և պատշաճ կազմակերպումն ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր։

Արթուր Պողոսյանը ներկայացրել է այն բոլոր առաջնահերթությունները, որոնք լինելու են իր ուշադրության կենտրոնում։ Նա տվել է դրանցից բխող կոնկրետ հանձնարարություններ, նախանշվել են այն հիմնական աշխատանքային ուղղությունները, պահանջներն ու մոտեցումները, որոնք ընկնելու են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմքում։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ընդգծելով, որ առկա է ներքին աշխատանքային և գործառութային հարաբերությունների կարգավորման իրավական անհրաժեշտ բազան, խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ներքին կարգապահության, ինչպես նաև՝ հասարակական միջավայրերում էթիկայի և վարքագծի կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտության վրա։

Արթուր Պողոսյանը հանձնարարել է կարճ ժամանակում վեր հանել մեկ տարուց ավելի քննվող քրեական վարույթները, մանրամասն պարզել ձգձգումների պատճառները, դրանց արդյունքները դարձնել օպերատիվ խորհրդակցությունների քննարկման առարկա և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` այդ վարույթներով նախաքննության ընթացքը լուծելու ուղղությամբ։

Բացի այդ, խնդիր է դրվել վեր հանել և պարզել քննչական բոլոր ստորաբաժանումներում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաքննության ձգձգումների պատճառները և լուծել դրանց ընթացքը հստակ և ողջամիտ ժամկետներում։

Նախաքննության ժամկետների խնդրի համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նախ՝ քննչական ստորաբաժանումների ղեկավարների կողմից վարույթն իրականացնող քննիչներին անհրաժեշտ հանձնարարություններ տալու, դրանց կատարման նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանգամանքը։ Դրանք միտված պետք է լինեն նախաքննության լրիվության և համակողմանիության ապահովմանը։ Ինչպես հանձնարարություններ տալու վերադասների նախաձեռնողականությունը, այնպես էլ դրանց կատարման ամբողջականությունն ու որակը ևս հաշվի են առնվելու արդյունքների գնահատման շրջանակներում։

Քրեական վարույթների անհարկի ձգձգումները բացառելու տեսանկյունից հանձնարարվել է վեր հանել փորձագիտական եզրակացությունները ձգձգելուն հանգեցնող գործոնները։ ՔԿ նախագահը հանձնարարել է բացառել փորձաքննությունները ուշացումներով նշանակելու պրակտիկան, իսկ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ հնարավորինս կոնկրետ պատասխաններ ստանալու համար փորձագետին տրամադրել կոնկրետություն ենթադրող ելակետային տվյալներ, ինչպես նաև բավարարել նման տվյալներ տրամադրելու վերաբերյալ փորձագետներից ստացված միջնորդությունները հնարավորինս արագ բավարարելու անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տրվել քաղաքացիների, քրեական դատավարության մասնակիցների հետ տարվող հաղորդակցությանը, վարույթների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Նախ՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ հաճախ են քաղաքացիների կողմից դժգոհություններ հնչում իրենց բողոքներին պատշաճ չարձագանքելու առնչությամբ, ինչը պետք է բացառել։ Քաղաքացիներից ստացված բողոքները, հատկապես, եթե դրանք կրկնակի կամ պարբերական բնույթ են կրում, պետք է քննարկման առարկա դառնան վերադասների կողմից։ Այս առումով տրվել է խիստ հանձնարարություն՝ բացառել քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված։ Այդ նպատակով Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաները, օրինական տիրապետողներին ի պահ հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև առաջնային համարել քրեական վարույթներով անձանց դատավարական կարգավիճակ տալու խնդիրը։ Խոսքն առաջնահերթորեն վերաբերում է տուժողներին։ Դատավարական համապատասխան կարգավիճակի ձեռքբերումը մարդկանց հնարավորություն է տալիս վարույթի ընթացքում լիարժեքորեն իրացնելու իրենց դատավարական իրավունքները։

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են նաև այլ հարցեր՝ կապված քննչական աշխատանքի կատարողականի գնահատման գործող կառուցակարգերը որոշակի փոփոխությունների ենթարկելու, քրեական վարույթներով պատշաճ վիճակագրություն վարելու և այլնի հետ։

Կոմիտեի ղեկավարը հաջողություններ է մաղթել կառույցի ստորաբաժանումների ղեկավարներին և վստահություն հայտնել, որ ՀՀ ՔԿ-ն ունի բավարար ներուժ և կամք՝ իր կողմից նախանշված հիմնական ուղղություններով հնարավորինս կարճ ժամկետներում շոշափելի դրական տեղաշարժեր արձանագրելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

BACK_TO_TOP