Համակարգված հակաֆրանսիական քարոզչությունն Ադրբեջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Համակարգված հակաֆրանսիական քարոզչությունն Ադրբեջանում

13:50 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին տարիներին, պայմանավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմամբ և Ադրբեջանի հասցեին Ֆրանսիայի հստակ քննադատություններով, Բաքուն տարբեր հարթակներով համակարգված քարոզչական արշավ է իրականացնում Փարիզի դեմ։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Այն բազմաշերտ է և ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն․

Հայ-ֆրանսիական հարաբերությունների թիրախավորում և Ֆրանսիայի հասցեին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու մեղադրանքներ։

Ֆրանսիայի հասցեին գաղութային քաղաքականություն վարելու և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներ:
Հակաֆրանսիական քարոզչությունն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով և հստակ ծրագրով, որի առաջնային «առիթը» Հարավային Կովկասում Ֆրանսիայի վարած քաղաքականությունն է։ Այդ շրջանակներում Ադրբեջանը Փարիզի դեմ հետևյալ քարոզչական թեզերն է տարածում (1,2,3,4)՝

«Ֆրանսիան զինում է Հայաստանին և պատրաստում Ադրբեջանի դեմ սադրանքի։

Ֆրանսիան ապակայունացնում է Հարավային Կովկասը։

Փարիզը միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ է գործում»։

Հաջորդ ուղղությունն, այսպես կոչված, «Ֆրանսիայի գաղութային քաղաքականության դեմ պայքարն է»։ Այս գործում Ադրբեջանն օգտվել է նաև «Չմիավորման» շարժման իր նախագահությունից։

2023 թվականի հուլիսին Բաքվում՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակներում, կազմակերպվել է «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» խորագրով միջոցառում, որտեղ հայտարարվել է «ֆրանսիական գաղութարարության դեմ պայքարի Բաքվի նախաձեռնությունների խմբի» ձևավորման մասին։ Կազմավորումից ի վեր խումբը զբաղվում է հակաֆրանսիական տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որոնց ներգրավվել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքների, աֆրիկյան երկրների տարբեր ակտիվիստական շարժումների, պետական կառույցների ներկայացուցիչներ:

«Նեոգաղութատիրության» թեման իր ելույթների օրակարգում է ներառել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հատկապես՝ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ «Չմիավորման շարժման մեր նախագահության օրոք մեր առաջնահերթությունների թվում է եղել նեոգաղութատիրության դեմ պայքարը։ Մեր արտաքին քաղաքականության ուղղություններում այս ոլորտն ունի առանձահատուկ նշանակություն»,- 2024 թվականի ապրիլին Կոնգոյի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը։

«Նեոգաղութատիրությունից» բացի՝ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է նաև մարդու իրավունքների խախտումների մեջ՝ այն դեպքում, երբ Բաքուն այդ ուղղությամբ միջազգային ինստիտուտների դասակարգային աղյուսակների ամենավերջին հորիզոնականներում է գտնվում։

Ըստ էության՝ Ադրբեջանի հանդեպ Ֆրանսիայի արդարացի դիրքորոշումից վրդովված՝ Բաքուն զգալի գումարներ է ներդնում Ֆրանսիայի համար տարբեր օջախներում խնդիրներ ստեղծելու համար։ Այդ քաղաքականության մեջ Ադրբեջանը դիրքավորվել է որպես «օկուպացիայից կեղեքված երկիր», որը ցանկանում է աջակցել «ազատության ձգտող ժողովուրդներին» և «առաջամարտիկ» է այդ հարցում։ Ադրբեջանն այնքան է հեռուն գնացել, որ դուրս է եկել մամուլում քարոզչության սահմաններից ու անցել է նաև գետնի վրա գործնական քայլերի, ինչպես օրինակ՝ ցույցերի հրահրումն է։

Հատկանշական է նաև, որ, Նիդերլանդների կողմից հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչերի ֆոնին, նույն սկզբունքով Ադրբեջանում ակտիվացել է նաև հականիդերլանդական քարոզչությունը»,-նշված է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP