Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում․ «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում․ «Ժամանակ»

09:04 19.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, այդ ընտրությունը, անկասկած, ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է:

Բանն այն է, որ ՀՀԿ-ի համար էլ կա հարց, թե կուսակցությունն ընդհանրապես ինչի է ունակ ներկայումս կազմակերպական առումով: Ի վերջո, ակնհայտ է, որ բաց թողնելով Երևանի ընտրությունը՝ Հանրապետականը փորձում է հնարավորինս կենտրոնանալ եւ մոբիլիզացվել խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարով: Եթե կուսակցությունն առաջադրվեր Երևանում, ապա չէր ստանալու ոչինչ: Սակայն ոչ միայն չէր ստանալու ոչինչ՝ դա դեռ ոչինչ, այլ նաև ստանալու էր հասարակական դժգոհության և հնարավոր է՝ ատելության նոր դոզա: Իսկ դա կնշանակեր արդեն ձախողում ոչ միայն Երևանում, այլև համապետական մասշտաբի ընտրությանը: Մինչդեռ ՀՀԿ-ի համար կա խնդիր հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը, և այդ առումով, իհարկե, ավելորդ հանրային բացասական լիցքեր կուտակելը Հանրապետականին բացարձակապես պետք չէր:

Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է ոչ միայն, այսպես ասած, բարոյա-քաղաքական ռեաբիլիտացիայի բավականին բարդ, համենայնդեպս, առայժմ անլուծելի թվացող խնդրի առաջ: Բանն այն է, որ այդ խնդրի առկայությամբ առավել ևս ՀՀԿ-ի համար կարևոր է դառնում, թե կազմակերպական ինչ սխեմաներ են պահպանվում և որքանով է մնացել դրանց կենսունակությունը: Ի վերջո, դրանք են լինելու խորհրդարանի ընտրությանն անցողիկ շեմի հույսը: Ահա այդ տեսանկյունից էլ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությանը մի կողմից փորձում է գույքագրել իր ռեսուրսները, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպիսին է դրանց ներկայիս ներուժը:

Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում՝ այս կամ այն շերտում ներգրավված ռեսուրսներով: Ընդ որում՝ այդ ներգրավվածության մի մասը կարող է լինել ուղիղ քաղաքական համաձայնության արդյունքում, մյուս մասը՝ ավելի ցածր շերտերում, երբ ներգրավվածությունը կա՛մ չի հասնում քաղաքական ղեկավար շերտին, կա՛մ եթե հասնում է, ապա չի առաջացնում լուրջ դիմադրություն՝ նկատի ունենալով այն, որ այդ ներգրավվածությունը գործնականում չի առաջացնում վարկաբեկման քաղաքական խնդիր:

Այսպիսով, ձևավորվում է յուրօրինակ լռելյայն կոնսենսուս, երբ ՀՀԿ-ն մի քիչ-մի քիչ ռեսուրսներ է ծառայեցնում այլ ուժերին, մյուս կողմից՝ փորձարկում է իր ներկայիս կարողությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք բավարար են խորհրդարանի արտահերթ ընտրությանը 5 կամ թեկուզ 3 տոկոս հավաքելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

10:05 26.06.2025

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

BACK_TO_TOP