Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ    – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

12:48 04.12.2024

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5:

Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշել է, որ  առաջին ընթերցման ընթացքում ԲՏԱ նախարարությունը մի շարք առաջարկություններ է ստացել պատգամավորների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի գործընկերների կողմից՝ նախագծերի փաթեթում բովանդակային մի շարք փոփոխություններ կատարելու համար, որոնց զգալի մասն ընդունվել և  ներառվել է օրինագծերի փաթեթում։ Նախարարն ընդգծել է, որ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծից հանվել է տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը մինչև 30- 31 և ավելի, տարբերակելու ու կարգավորելու քանակները.

«Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո՝ օրենքում փոքր և մեծ ընկերություններ սահմանումներ չեն լինելու։ Սա նշանակում է, որ այն մոտեցումները, որոնք նախապես՝ առաջին ընթերցման ժամանակ, սահմանված  էին առանձին ռեժիմներով փոքր և մեծ ընկերությունների համար, չեն գործի, այլ կլինի համահարթ մոտեցում։ Հետևաբար, բոլոր կարգավորումներն ու գործիքները, որոնք առաջարկում ենք, հարկավոր է դիտարկել համահարթ մոտեցման տրամաբանության մեջ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասնելով ներկայացված փոփոխությունների փաթեթը՝ նախարարը նշել է.

«Կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին առաջարկվում է  աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար՝ եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն: Ընդ որում աշխատանքային միգրանտների մասով աջակցությունը նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտին՝ տեխնոլոգիական ընկերություններին,  տրամադրել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև, 2026 թվականի հունվարի 1-ից այս աջակցությունը նախատեսվում է տրամադրել աշխատանքային միգրանտ  հանդիսացող վարձու աշխատողին:

Մասնագիտական  աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում, առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին եռամսյակային կտրվածքով, տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն:

Նախագծում խմբագրվել է նոր աշխատողի հասկացությունը, որի արդյունքում հանվել է տարիքային շեմը:

Փոփոխություններ են իրականացվել  նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված՝ շահութահարկով հարկման նպատակով ծախսեր կատարելու սահմանափակումը նախատեսվել է կիրառել ոչ թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության հարկ վճարողներից կատարվող ձեռքբերումների մասով, այլ՝ նույն սուբյեկտներից, միայն բարձր տեխնոլոգիաների գործունեության տեսակների ձեռքբերումների մասով։

Փոփոխություն է կատարվել նախագծի 6-րդ հոդվածում և սահմանվել, որ միաժամանակ ԲՏԱ և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու դեպքում՝ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով նվազեցումը չի կարող գերազանցել հաշվարկված շահութահարկով հարկման բազայի 50 տոկոսը։

Միևնույն ժամանակ՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այն շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտները ստացել են բացառապես այդ աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը։

Առաջարկվում է նաև շրջանառության հարկի դրույքաչափը՝ 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս։

Օրինագծերի շուրջ հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նա նշել է, որ օրինագծերի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ, խորհրդարանական լսումներ ոլորտի ընկերությունների, փորձագետների  մասնակցությամբ, ինչի արդյունքում՝ ներկայացված փաթեթը երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելիություն է ապահովում բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար և Հայաստանը դիրքավորում է որպես մրցակցային և գրավիչ ուղղություն։

Ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանն ու նախարարին, Ֆինանսների նախարարին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին  այս կարևոր օրինագծի ընդունման ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Հակոբ Արշակյանը շեշտադրել է  առաջարկված այն փոփոխության տրամաբանությունը, որը վերաբերում է աշխատանքային միգրանտներին տրամադրվող աջակցությանը։

«Այսպիսով հաստատում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից  սկսած նրանք իրենց վճարած եկամտահարկերի 60 տոկոսի չափով կստանան աջակցություն»,- ասել է Արշակյանը, նաև մանրամասներ ներկայացրել գիտահետազոտական աշխատանքներում ներգրվված աշխատակիցներին և նոր աշխատողների ներգրվման դեպքում ընկերություններին տրամադրվող աջակցության վերաբերյալ։

Հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող նոր օրենքով, որի արժեքն ավելին է քան 29 մլրդ ՀՀ դրամը, շրջադարձային  փոփոխություններ կբերվեն տեխնոլոգիական ոլորտում:

Օրինագծերի շուրջ գրավոր առաջարկություններ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ու պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP